Հովիկ Աղազարյանը պետական անվտանգությանը վերաբերվող տեղեկություններ է բացահայտել. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

«Միշտ չի, որ հայհոյանքին պետք է հայհոյանքով պատասխանել, հարվածին՝ հարվածով, այդպես չի կյանքում ձևը»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ միջադեպին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Ես չգիտեմ, թե ինչ պարզաբանում է տվել Հովիկ Աղազարյանը։ Նրա հեռախոսը քրեական գործի շրջանակներում գտնվում է ՔԿ-ում և այնտեղ գտնվող ցանկացած հեռախոս ստուգվում է։ Քննչական գործողություններ են տեղի ունենում։ Գաղտնի տեղեկատվություններ պարունակող ինֆորմացիաներ կան, Հովիկ Աղազարյանը պետական անվտանգությանը վերաբերող, կուսակցության, խմբակցության ներքին գործերին վերաբերող կոնֆիդենցիալ տեղեկատվությունները պարբերաբար կերպով տվել է տարբեր լրատվամիջոցներին և տարբեր ներկայացուցիչների, որոնք այս կամ այն կերպ կարող են ներգործություն ունենալ տվյալ գործի վրա։ Ինչպես նաև նրա կողմից հանրային բարոյական նորմեր են խախտվել, որոնք դեմ են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արժեքներին, սկզբունքներին և, առհասարակ, մարդկային սկզբունքներին։ Սրանից ավել բան ասել չեմ կարող։ Եթե այդ գործողություններն իրենց մեջ կկրեն քրեաիրավական գնահատական, ապա իրավապահ մարմիններն այս ամենին տիրապետում են մեզանից ավելի լավ»,- հավելեց նա։

Հովհաննիսյանը վստահ է, որ եթե այդտեղ իրավական հիմք լինի, ապա պրոցեսներ կգեներացվեն այդ ուղղությամբ։

Դիտարկմանը՝ ինչու են Աղազարյանի հեռախոսի գաղտնալսումները տվել վարչապետին, Հովհաննիսյանը պատասխանեց. «Բոլոր օրինական ճանապարհներով վարչապետին զեկուցել են պետական անվտանգության հետ կապված արտահոսքի մասին՝ պարբերաբար, այդտեղ որևէ անօրինական պրոցես չկա․ քաղաքական թիմը երեկվա վարչության նիստում կայացրել է քաղաքական որոշում՝ խմբակցության անդամին, ով կազմակերպել է սիստեմատիկ պետական անվտանգության վերաբերյալ, կուսակցության և խմբակցության փակ քննարկումների վերաբերյալ արտահոսք, դուրս է հանվել կուսակցությունից։ Իսկ Աղազարյանն էլ իմանալով, թե ինչ է սպասվում, առավոտյան ինքը դուրս եկավ խմբակցությունից՝ չսպասելով, որ մենք իրեն կհանենք»։

Նա ավելացրեց, որ այս գործընթացը իրավապահ մարմինների մասնակցությամբ լսումների հետ կապ չունի։

 

Մանրամասները՝ տեսանյութում։