Քաղաքացիության գործոնը բացասաբար է ազդել Արցախից բռնի տեղահանվածների զբաղվածության հարցի լուծման վրա․ զեկույց

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Քաղաքացիության գործոնը և ՀՀ կառավարության N 1864 որոշումը  արցախցիներին փախստական ճանաչելու վերաբերյալ, բացասաբար է ազդել զբաղվածության հարցի լուծման առումով․ 2024 թ․ հուլիս ամսվա տվյալներով՝ աշխատանքի ընդունված բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է շուրջ 20 000։ Այս տվյալներն ամփոփված են «Բռնի տեղահանված արցախցիների զբաղվածությունն ու աշխատանքային իրավունքների իրացումը Հայաստանում» թեմայով  զեկույցում։

Զեկույցը մշակվել է «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի կողմից՝ «Կրթություն և համերաշխություն» արհմիության հետ համատեղ: Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Զեկույցի հեղինակները որպես դիտարկվող ժամանակահատված են ընտրել 2023 թ․ սեպտեմբերի բռնի տեղահանումից և դեպի ՀՀ ներհոսքից մինչև 2024 թվականի հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածը։ Հետազոտության ընթացքում իրականացվել են փաստաթղթերի, մասնավորապես՝ ներպետական օրենսդրության ուսումնասիրություն, շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ լիազոր մարմնի ներկայացուցչի և շահառուների՝ բռնի տեղահանված անձանց հետ հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ, ինչպես նաև օգտագործվել են գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացված քանակական հարցումները։

Հետազոտությունն ուղղված է բռնի տեղահանված արցախցիների զբաղվածության և աշխատանքային իրավունքների իրացման հնարավորությունների, ծագած խոչընդոտների ուսումնասիրությանը՝ նպատակ ունենալով աջակցել պետությանը հնարավորինս հասցեական և արդյունավետ ծրագրեր մշակելու ու իրականացնելու, բռնի տեղահանված անձանց օգնելու իրացնել զբաղվածության հնարավորությունները Հայաստանում։ Նպատակն է քարտեզագրել զբաղվածության ոլորտում տեղահանված բնակչությանը տրամադրվող աջակցությունն ու հասանելի ծառայություններն ու դրանց արդյունավետությունը, բացահայտել պետության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերի իրականացման բացերը և խնդիրները և հանդես գալ առաջարկություններով զբաղվածության ոլորտում պետության կողմից առավել հասցեական և արդյունավետ սոցիալական աջակցության միջոցառումներ իրականացնելու համար։

Ըստ 2023 թ․ նոյեմբերին իրականացված ելակետային ֆոկուս խմբային քննարկումների և խոր հարցազրույցների արդյունքների՝ արցախցիների մեծամասնության համար օրհասական է եղել աշխատանքի տեղավորման հարցը, քանի որ առանց աշխատանքի չեն կարողանա հոգալ կեցության և առօրյա ծախսերը։ Աշխատանք գտնելու հիմնական խոչընդոտներն են մասնագիտական աշխատատեղերի պակասը և աշխատավարձերի ցածր լինելը։ Տվյալ պահի քննարկումների արդյունքները ցույց են տվել, որ շատ ավելի մեծ է այն մարդկանց ու նրանց ընտանիքի անդամների քանակը, որոնք աշխատանք են փնտրում։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2024 թ․ ապրիլ ամսվա դրությամբ աշխատանքի էր ընդունվել Արցախից բռնի տեղահանված ընդամենը 16,300 անձ և 1,065 անձ էլ ունեցել է գործող ձեռնարկատիրություն կամ գրանցված է եղել որպես ընկերության հիմնադիր/մասնակից։ 2024 թ․ հուլիս ամսվա տվյալներով՝ աշխատանքի ընդունված բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է շուրջ 20,000։

Այսպիսով՝ հետազոտությունը ցույց է տվել, որ քաղաքացիության գործոնը և ՀՀ կառավարության N 1864 որոշումը արցախցիներին փախստական ճանաչելու վերաբերյալ, բացասաբար է ազդել զբաղվածության հարցի լուծման առումով։ Արցախցիները կանգնել են ընտրության առջև՝ հրաժարվել նախկին անձնագրից, որը ֆորմալ առումով և նրանց ընկալմամբ ՀՀ քաղաքացու անձնագիր էր, թե հարկադրված ընդունել ՀՀ քաղաքացիություն՝ սպասելով մի քանի ամիս՝ մինչև կշնորհվի ՀՀ քաղաքացու անձնագիր։

Հետազոտությունը ցույց է տվել, որ չնայած 2024 թ. հուլիսին ԱԺ կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որի հիման վրա Արցախում ազգային անվտանգության համակարգի նախկին աշխատակիցները կարող են ընդունվել աշխատանքի ՀՀ համանուն կառույցում դրական զարգացում է, այնուամենայնիվ, աշխատանքի վերցնելիս որպես պայման է դրվում արցախցիների ՀՀ քաղաքացիություն ստանալը ամենաուշը մինչև տարեվերջ։ Իսկ 2024 թ․ հունիս ամսվա տվյալներով ոչ պետական դերակատարների կողմից աշխատանքային կողմնորոշման և աշխատանքի տեղավորման հետ կապված նախաձեռնությունները նվազել են։

 

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։