«Պաշտոնից հեռանալու իմ ցանկությունը եղել է դեռևս մարտին, այդ մասին SMS-ով հայտնել եմ վարչապետին». Անդրեասյան

Լուրեր

09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Պաշտոնից հեռանալու իմ ցանկությունը եղել է դեռևս այս տարվա մարտին: Ես այդ մասին հայտնել եմ իմ մի շարք ընկերների, գործընկերների, նաև SMS-ով այդ մասին հայտնել եմ վարչապետին»,-  «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում  ասել է  ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը՝ առաջին անգամ անդրադառնալով իր հրաժարականի թեմային և նշելով, որ իր հրաժարականի պատճառը վարչապետի` մեկ SMS գրելը չի եղել։

«Այն, ինչի համար ես դիմումս գրել եմ և հրաժարվել եմ, SMS-ը չէ։ Ես ինքս չէի ցանկանա  բացահայտումներ անել, եթե չլինեին ինձնից վաղ արված և ինձ հետ չճշտված զրույցները։ Ստիպված ես էլ պետք է որոշակի բացահայտումներ անեմ։ Օրինակ, թե ինչո՞ւ ես գարնանը ցանկություն ունենա հեռանալ իմ պաշտոնից։ Այդ շրջանում հանդիպեցի և՛ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, և «Հայաստան» դաշինքի, այսինքն՝ ամենախոշոր ընդդիմադիր ուժի հետ: Իմ այդ հանդիպումներն ինձ բերեցին նրան, որ այն ճանապարհը, որով ես եմ պատկերացնում, որ կարող է առողջանալ դատական համակարգը, չունի աջակցություն ԱԺ-ի և ոչ մի խմբակցությունում: Հետևաբար՝ ես դեռ գարնանը հասկացա, որ կորցրել եմ ամբողջ  խորհրդարանի աջակցությունը: Ինձ համար   շատ կարևոր է, որ դատական իշխանությունը կարողանա ճիշտ գործել և՛ ԱԺ-ի, և՛ Կառավարության հետ»,- նշել է Կարեն Անդրեասյանը։