Բայրամովը մեկնել է Մալթա՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին
Քաղաքականություն
04.12.2024 | 14:48Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով մեկնել է Մալթա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նա կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Բայրամովը ելույթ կունենա միջոցառմանը, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի։
Հավելենք, որ Մալթա է մեկնել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի