Սիրիայում թուրքամետ խմբավորումները մոտենում են Համա քաղաքին` ճնշում գործադրելով Ասադի և նրա դաշնակիցների վրա

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Սիրիացի ապստամբները, որոնք վայելում են Թուրքիայի աջակցությունը, կառավարական ուժերի դեմ մարտեր մղելով՝ մոտեցել են Համա խոշոր քաղաքին՝ այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ հանկարծակի գրավել են Հալեպը։ Այս մասին հայտնել են ապստամբների ներկայացուցիչներն ու պատերազմական դիտորդները, գրում է Reuters-ը։

Ապստամբները և Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական դիտորդական խումբը հայտնում են, որ զինյալները գրավել են գյուղեր, այդ թվում՝ Մաար Շահուրը: Սիրիական պետական ​​լրատվամիջոցները հայտնում են, որ տարածք են ժամանում ուժեղացված ուժեր:

Համայի վրա հարձակումը կուժեղացնի ճնշումը նախագահ Բաշար Ասադի վրա, որի ռուս և իրանցի դաշնակիցները ջանում են աջակցել ընդդեմ վերսկսվող ապստամբության: Քաղաքը կառավարության ձեռքում է 2011 թվականի քաղաքացիական պատերազմի բռնկման պահից ի վեր:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հարցազրույցում ասել է, որ Թեհրանը կքննարկի Սիրիա զորքեր ուղարկելու հարցը, եթե Դամասկոսը խնդրի, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել «ահաբեկչական ագրեսիան» Սիրիայում։ Իրաքի վարչապետ Շիա ալ-Սուդանին էլ ասել է, որ Բաղդադը չի լինի «պարզապես հանդիսատես» Սիրիայում, նաև հայտարարել, որ Իսրայելի ռազմական հարվածները խթանում են ապստամբներին։

Անցյալ շաբաթ ապստամբների կողմից Սիրիայի ամենամեծ քաղաք Հալեպի գրավումը նշանավորել է տարիների ընթացքում ամենամեծ հարձակումը: Հակամարտության ճակատային գիծը սառեցվել է 2020 թվականից այն բանից հետո, երբ Ասադը ապստամբներին հետ մղեց երկրի մեծ մասից՝ շնորհիվ ռուսական օդուժի և Իրանի ու նրա տարածաշրջանային շիա աշխարհազորայինների ցանցի օգնության:

Այժմ, սակայն, Ռուսաստանը կենտրոնացել է Ուկրաինայի պատերազմի վրա, իսկ Իսրայելի հարվածները վերջին երեք ամիսների ընթացքում ոչնչացրել են Սիրիայում Իրանի կողմից աջակցվող ամենաուժեղ ուժի՝ լիբիանանյան «Հըզբոլլահի» ղեկավարությանը:

Երկուշաբթի Իրանի կողմից աջակցվող իրաքյան հարյուրավոր զինյալներ մտել են Սիրիա՝ աջակցելու սիրիական կառավարական ուժերին: Բացի այդ, վերջին օրերին ռուսական և սիրիական կառավարական ռազմական ինքնաթիռներն ակտիվացրել են ապստամբների դեմ ավիահարվածները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի