ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչն Իսրայելին և Թուրքիային մեղադրել է զինյալների հարձակմանը մասնակցելու մեջ

Լուրեր

09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Քուսեյ Ադ-Դահակը պնդում է, որ երկրի հյուսիսում ահաբեկչական խմբավորումների ակտիվացումը հնարավոր չէր լինի առանց Իսրայելի և Թուրքիայի մասնակցության։

«Սիրիայի հյուսիսում ահաբեկչական հարձակումը չէր կարող իրականացվել առանց թուրք-իսրայելական համատեղ կանաչ լույսի և գործողության հրամանի»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում սիրիական SANA գործակալությունը:

Ադ-Դահակը նշել է, որ Սիրիայի հյուսիսային նահանգների վրա գրոհայինների հարձակմանը նախորդել են իսրայելական ավիացիայի կրկնակի հարձակումները Արաբական Հանրապետության տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ հենց հարձակման մասշտաբներն են վկայում այն աջակցության մասին, որ զինյալները կարող էին ստանալ տարածաշրջանի որոշ պետություններից։

Դեկտեմբերի 3-ին Sham FM ռադիոկայանը հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Սիրիայի Հոմս նահանգի Էլ-Քուսեյր քաղաքի մոտ գտնվող սահմանային անցակետերի վրա։ Արդյունքում Ջուսիա անցակետով տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է, իսկ Ջուբանիայում և Հավզեում կամուրջներ են ոչնչացվել։

Իր հերթին, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Սիրիայում ահաբեկիչներին «այս կամ այն չափով» աջակցում են ամերիկացիները և նրանց դաշնակիցները:

Նոյեմբերի վերջին սիրիացի ապստամբները հարձակում են սկսել Սիրիայում։ Դամասկոսը խոստովանել է, որ ապստամբները գրավել են Հալեպ քաղաքի մեծ մասը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Իդլիբ նահանգը նույնպես ամբողջությամբ անցել է գրոհայինների վերահսկողության տակ։ Սիրիական բանակը հայտնել է իր պաշտպանունակության ամրապնդման և հակահարձակման պլանների մասին: Սիրիան գրոհում է ապստամբների դիրքերը ռուսական զորքերի աջակցությամբ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի