Ինչպես է իրականացվելու քվեարկությունը Գյումրիում․ մանրամասներ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան հրապարակեց, թե ովքեր են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Գյումրու քաղաքապետի նախնական ընտրությունների նախնական թեկնածուները․ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան և Կարեն Սարուխանյան:

«Նրանք այսօրվանից կարող են իրականացնել քարոզչություն, իսկ նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին: Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար: Քվեարկության կարգի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,-ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Factor.am-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել քվեարկության կարգի մասին։ Որոշվել է Գյումրին բաժանել հինգ-վեց մասի կամ պայմանական ասած՝ ընտրատարածքների։ ՔՊ-ականները վիճակահանությամբ ընտրելու են փողոցները և քվեատուփերով մոտենան մարդկանց՝ այդ թվում տներում։ Քաղաքացին գաղտնի իրականացնելու է ընտրությունը, ապա քվեաթերթիկը գցելու է արկղը։ Որոշվել է, որ շրջիկ խմբերի անդամների վրա ամրացված է լինելու տեսախցիկ, որպեսզի բացառվեն խախտումները։

Արդյունքերն ամփոփվելու են ՔՊԿ-ի Գյումրու տարածքային գրասենյակում, չի բացառվում, որ ուղիղ հեռարձակում լինի։

 

Նարեկ Կիրակոսյան