Ովքեր ավելի շատ հարկ կվճարեն․ օրենքի աղմկահարույց փոփոխության վտանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Բոլորը

«Այս քաղաքականության նպատակը հարկման հավասարության և արդարության սկզբունքների ամրապնդումն է»․ ահա այսպես է Կառավարությունը բացատրում հարկային բեռը մի քանի անգամ ավելացնելու աղմկահարույց նախագծի ընդունման անհրաժեշտությունը, որը, ընդունվելու դեպքում, հաջորդ տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի։

Եթե այս նախագիծը դեռևս քննարկման փուլում է, ապա հավասար հարկման սկզբունքը հունվարի 1-ից արդեն կկիրառվի փաստաբանական և նոտարական ծառայությունների ոլորտում։ 5 տոկոս շրջանառության հարկից տեղափոխություն է լինելու ավելացված արժեքի հարկման դաշտ, ինչի հետևանքով փաստաբանական ծառայություններ մատուցողների համար ԱԱՀ-ն կազմելու է 20, իսկ շահութահարկը՝ 18 տոկոս։

Եթե նոտարների կողմից դժգոհություններ չէին բարձրաձայնվում, ապա փաստաբանների դեպքում պատկերը բոլորովին այլ էր. մեկօրյա գործադուլից մինչև դիմումի ներկայացում Մարդու իրավունքների պաշտպանին։ Նրանք հայտարարում էին՝ սա ոչ թե իրենց համար է խնդիր դառնալու, այլ քաղաքացիների։ Սա նշանակում է, որ փաստաբանների կամ իրավապաշտպանների կողմից իրականացվող անվճար իրավաբանական խորհրդատվությունները ևս պետք է հարկվեն, ինչը, նրանց դիտարկմամբ, անտրամաբանական է։

Ոչ միայն հակասահմանադրական չճանաչվեց, այլև անգամ ընթացք չտրվեց։ Մարդու իրավունքների պաշտպանն էր դիմել Սահմանադրական դատարան, որը, սակայն, որոշում էր կայացրել չքննել դիմումը՝ նշելով՝ ՄԻՊ-ը նման հարցով դատարան դիմելու իրավասություն չունի։ Այսպիսով, օրենքը չեղարկելու բոլոր դռները փաստացի փակվեցին։

Եթե փաստաբանների և նոտարների հարկերի ավելացման մասով հետդարձի ճանապարհ, կարծես, չկա, ապա իրավաբանական և հաշվապահական գործունեության, կառավարման հարցերով խորհրդատվության, շենքերի, քաղաքացիական շինարարության, անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրության կամ պայմանագրային հիմունքով և տեխնիկական այլ գործունեության մասով նախագիծը դեռ ակտիվ քննարկման փուլում է։ Ֆինանսների նախարարությունը նշում է՝ նոր փոփոխությունն իր հետ ֆինանսական զգալի ներդրում կբերի բյուջե։

Հարկային բեռի ավելացման հետևանքով տուժելու են նաև հասարակական կազմակերպությունները, ահազանգում են քաղհասարակության ներկայացուցիչները։ Ավելին, Գայանե Աբրահամյանի դիտարկմամբ՝ հենց այս փոփոխությունները մի շարք կազմակերպությունների կկանգնեցնեն լուծարման վտանգի առաջ։

Եվ մինչ շահագրգիռ անձինք փորձում են բացատրել, թե ինչ կբերի իր հետ խնդրահարույց օրինագիծը, վարչապետ Փաշինյանը թիվ մեկ ամբիոնից գործող Հարկային օրենսգիրքը որակում է ապապետական և հանձնարարում օրենսգրքի փոփոխության գործընթաց սկսել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան