Բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված Վրաստանի քաղաքացիների հետ անմարդկային են վերաբերվում․ TI

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Transparency International (TI) հասարակական կազմակերպությունը հայտնում է, որ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված Վրաստանի քաղաքացիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

Նշվում է, որ դեկտեմբերի 2-ին բերման ենթարկվածներից շատերը ենթարկվել են դաժան ծեծի, նրանց մի մասը կլինիկաներում բուժում է ստանում։ TI-ը հաղորդում է, որ նրանք ունեն կապտուկներ ամբողջ մարմնին և վնասվածքներ դեմքին՝ քթի և ծնոտի կոտրվածքներ, ինչպես նաև «բոլոր հիվանդանոց ընդունվածներն ունեն ուղեղի ցնցում, բազմաթիվ կապտուկներ և հեմատոմաներ, դժվարանում են շարժվել և խոսել»։

Ըստ կազմակերպության՝ ձերբակալվածները պատմել են, որ իրավապահների կողմից բռնություն է տեղի ունեցել ինչպես ձերբակալության ժամանակ, այնպես էլ դրանից հետո։

«Միկրոավտոբուսում նրանց անխղճորեն ծեծի են ենթարկել առնվազն վեց հատուկ ջոկատայիններ։ Բռնություն գործադրելու ընթացքում իրավապահները փոխարինել են միմյանց։ Նրանք միմյանց հետ պայմանավորվել են կոտրել ձերբակալվածի ձեռքը կամ ոտքը։ Իսկ նրանց վերադասը նշել է, որ պետք է հարվածներ հասցնել լյարդի և պարանոցի շրջանին։ Ծեծին զուգահեռ՝ ձերբակալվածների վրա թքել են, հայհոյել ու գոռացել նրանց վրա։ Երկար, շարունակական ծեծից հետո միկրոավտոբուսն արյունով է լցվել։ Խոշտանգումներին հետևել է բավականին տարեց մի տղամարդ, որը համոզվել է, որ ծեծի ժամանակ ոչ ոք չի մահացել։ Նրանք, ովքեր դուրս են հանվել միկրոավտոբուսից, մինչ մյուս ոստիկանական մեքենան նստեցնելը, անցել են հատուկ ջոկատայինների շարասյունով, ովքեր մեկը մյուսի հետևից հարվածներ են հասցրել նրանց դեմքին ու մեջքին։
Հատուկ ջոկատայինները հանել են ձերբակալվածների կոշիկները, նրանցից շատերը հիվանդանոց են հասել ոտաբոբիկ։ Հատուկ ջոկատայինները նաև խլել են շատերի հեռախոսները»,- հայտնում է հասարակական կազմակերպությունը

TI-ը դատապարտում է անմարդկային ու արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքն ու պահանջում է անհապաղ հետաքննել յուրաքանչյուր հանցագործություն։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի