Կրեմլը հայտարարել է, որ ՌԴ-ն շարունակում է աջակցել Ասադին

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Ռուսաստանը շարունակում է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, շփումներ է վարում Դամասկոսի հետ և վերլուծում իրավիճակն այդ երկրում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, մենք շարունակում ենք աջակցել Բաշար Ասադին և, համապատասխանաբար, շարունակում ենք մեր շփումները և վերլուծում իրավիճակը»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ դիրքորոշում է ձևավորվելու նրա մասով, թե ինչ է անհրաժեշտ՝ իրավիճակը կայունացնելու համար։

Հիշեցնենք, որ Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմադիր զինյալների դաշինքը, որը գլխավորում է իսլամիստական ​​«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը (HTS), գրավել է Հալեպ քաղաքը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր հերթին հայտարարել է հակահարձակման մեկնարկի մասին՝ դաշնակիցների աջակցությամբ օդային հարվածներ հասցնելով։

Թուրքական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ շարունակվում է առաջխաղացումը Թել Ռիֆաթի շրջանում։ Նախօրեին վերահսկողության տակ է վերցվել Թել Ռիֆաթ քաղաքի կենտրոնը։

Սիրիական բանակը հայտնում է, որ «Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությամբ հարվածներ են հասցրել ահաբեկիչների կենտրոններին Հալեպի հարավ-արևելքում գտնվող Էս-Սաֆիրա բնակավայրի  ծայրամասերում»։ Հաղորդվում է, որ «հարվածների արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի