Իրանամետ զինյալներն Իրաքից մտել են Սիրիա՝ օգնելու սիրիական բանակին

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Իրանի կողմից աջակցվող զինյալները գիշերը Իրաքից մտել են Սիրիա և շարժվել դեպի երկրի հյուսիս՝ աջակցելու ապստամբների դեմ պայքարող սիրիական բանակին: Այս մասին հայտնել են սիրիական բանակի երկու աղբյուրըները, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

Լրատվամիջոցին սիրիական բանակի բարձրաստիճան աղբյուրն ասել է, որ Իրանի կողմից աջակցվող իրաքյան «Հաշդ ալ-Շաաբի»-ի տասնյակ զինյալներ Իրաքից Սիրիա են անցել Ալ Բուկամալ անցակետի մոտ։

«Սրանք նոր համալրումներ են, որոնք ուղարկվում են հյուսիսային ճակատային գծում մեր ընկերներին օգնելու համար»,- ասել է սպան՝ հավելելով, որ զինյալները ներառում են Իրաքի «Քաթայիբ Հըզբոլլահ» և «Ֆաթեմիյուն» խմբավորումները:

Սիրիական պատերազմի ժամանակ Իրանը հազարավոր շիա զինյալների էր ուղարկել Սիրիա, որը Ռուսաստանի հետ միասին թույլ է տվել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ճնշել ապստամբությունը և հետ վերցնել իր տարածքի մեծ մասը: Այդ կենդանի ուժի բացակայությունը, ըստ բանակի երկու այլ աղբյուրների, նպաստել է սիրիական բանակի ուժերի արագ նահանջին և Հալեպ քաղաքից դուրս գալուն:

Իրանին դաշնակից զինյալները՝ «Հըզբոլլահ»-ի գլխավորությամբ, հզոր ներկայություն ունեն Հալեպի տարածքում: Իսրայելն էլ վերջին ամիսներին ուժեղացրել է հարձակումները Սիրիայում իրանական բազաների վրա և հարձակում է սկսել Լիբանանում, որը, ըստ նրա, թուլացրել է «Հըզբոլլահ»-ին և նրա ռազմական հնարավորությունները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի