Բալթյան երկրները որոշել են պատժամիջոցներ սահմանել Վրաստանում ցույցերը ճնշելու մեջ ներգրավված անձանց նկատմամբ

Լուրեր

04.12.2024 | 23:30
Թուրքիայի ռազմարդյունաբերական երեք ընկերությունների համաշխարհային վաճառքից եկամուտը 2023թ․ ավելացել է 24%-ով. SIPRI
04.12.2024 | 23:18
Կան բոլոր հիմքերը պնդելու, որ ԿԺԴՀ-ն միջուկային տեխնոլոգիաներ է ստանում ՌԴ-ից․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
04.12.2024 | 22:55
Միջազգային պատվիրակությունը Թուրքիայից թույլտվություն է խնդրել՝ հանդիպել քրդերի բանտարկված առաջնորդի հետ
04.12.2024 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.12.2024 | 22:30
Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրում է առցանց մանիպուլյացիոն արշավների մեջ
04.12.2024 | 22:21
Աշխատանքից ազատված վարորդները վաղը դիմում կգրեն. աշխատանքի վերադառնալու հարցը կքննարկվի
04.12.2024 | 22:14
Թուրքիայի և Հունաստանի ԱԳ նախարարները Բրյուսելում հանդիպել են
04.12.2024 | 22:02
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարն ընդգծել են տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման կարևորությունը
04.12.2024 | 22:00
Պուտինն Ալիևին ասում է՝ ՀՀ-ի տարածքները քոնն ենք համարում, ինչո՞ւ ես պայմանագիր կնքում, մի շտապիր․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.12.2024 | 21:45
Պապիկյանն ու Դենդիասը քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
04.12.2024 | 21:27
ՆԱՏՕ-ն մտադիր է ռազմածովային անօդաչուների նավատորմ ստեղծել
04.12.2024 | 21:15
Ինչ սկզբունքով են ազատել 32 վարորդներին. հնարավոր է` նրանք վերականգնեն աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.12.2024 | 21:00
Եթե Վրաստանում ռուսական բռնապետական ռեժիմ հաստատվի, ՀՀ-ի իշխանությունը կհեռացվի, պրոռուսական ուժեր կգան․ Էդուարդ Այվազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.12.2024 | 20:57
Խորհրդակցություն ՏԿԵՆ-ում՝ Զովունի ենթակայանում վթարի հետևանքների պատճառների պարզաբանման նպատակով
04.12.2024 | 20:54
Ղրղզստանն ու Տաջիկստանը լրացրել են սահմանի վիճելի հատվածների նկարագրությունը
Բոլորը

Լատվիան, Լիտվան և Էստոնիան որոշել են ազգային պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ, որոնք ներգրավված են Վրաստանում ընդդիմության բողոքի ցույցերը ճնշելու մեջ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառմամբ հայտնել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնան։

«Բալթյան երեք երկրները համատեղ պայմանավորվել են ազգային պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ, որոնք ճնշել են օրինական բողոքի ցույցերը Վրաստանում։ Ժողովրդավարության հակառակորդները և մարդու իրավունքները ոտնահարողները ողջունելի չեն մեր երկրներում»,- գրել է նա։

Նշենք, որ զանգվածային բողոքի ցույցերը Վրաստանում վերսկսվել են այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Թբիլիսին մինչև 2028 թվականի վերջը հրաժարվում է ԵՄ անդամակցության բանակցություններից ու եվրոպական դրամաշնորհներից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի