Հալեպում կառավարական զորքեր չեն մնացել, ապստամբների առաջխաղացումը շարունակվում է ռուսական օդային հարվածների ներքո. BBC

Լուրեր

09.01.2025 | 23:29
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը ընդդիմության և իշխող ուժերի հետ խորհրդակցություններ է անցկացնում PKK-ի բանտարկված առաջնորդի հետ հանդիպման արդյունքների մասին
09.01.2025 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.01.2025 | 23:14
Թուրքիայի ՊՆ-ն սպառնում է Սիրիայում քրդական ուժերի դեմ ռազմական գործողությամբ
09.01.2025 | 23:00
Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներն անվտանգային հանդիպում են անցկացրել Մերձավոր Արևելքում Թուրքիայի աճող ազդեցության վերաբերյալ
09.01.2025 | 22:44
Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի հատման վայրում տեղադրվել է տեսանկարող սարք
09.01.2025 | 22:30
Ավելի քան 52,000 փախստականներ դեկտեմբերին Թուրքիայից վերադարձել են Սիրիա
09.01.2025 | 22:20
Հայաստանի ԱԳՆ-ն շուտափույթ ապաքինում է մաղթել Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով վիրավորներին
09.01.2025 | 22:14
Թուրքիան կիբերանվտանգության տնօրինություն է հիմնում տվյալների զանգվածային արտահոսքից հետո
09.01.2025 | 21:58
ՌԴ-ն որոշ առավելություններ ունի, բայց ամբողջությամբ չի գերիշխում․ Պենտագոնի ղեկավարը՝ ռուս-ուկրաինական պատերազմի ներկա իրավիճակի մասին
09.01.2025 | 21:52
Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում. ՆԳՆ
09.01.2025 | 21:44
Տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը
09.01.2025 | 21:38
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Կոստանյան
09.01.2025 | 21:30
Կրեմլը արագ արձագանքեց Նիկոլ Փաշինյանի որոշմանը․ այո՛, ՀՀ-ն չի կարող ԵՏՄ-ում մնալով՝ ԵՄ գնալ․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.01.2025 | 21:18
Բաշար Ասադի կնոջը կասկածում են բրիտանական հետախուզության հետ կապերի մեջ
09.01.2025 | 21:06
Այսօր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
Բոլորը

Սիրիացի ապստամբները գրավել են Հալեպը և շարունակում են իրենց առաջխաղացումը դեպի հարավ։ Ռուսական ինքնաթիռները շարունակում են հարվածել Ասադի ռեժիմի կողմից չվերահսկվող տարածքները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ընդդիմադիր ուժերը գտնվում են Սիրիայի չորրորդ ամենամեծ քաղաքի՝ Համայի մոտ գտնվող գյուղերում, հայտնել է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR):

SOHR-ի դիտորդները հայտնել են, որ Բաշար ալ-Ասադի կառավարությունը վերջին մի քանի ժամվա ընթացքում զգալի ուժեր է ուղարկել և պաշտպանական գիծ է ստեղծում Թայբաթ ալ-Իմամ քաղաքում և հյուսիսային Համա նահանգի Խաթաբ և Սուրան գյուղերում, ինչպես նաև նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող ալ-Սուքայլաբիա և Մահրադա քրիստոնեաբնակ քաղաքներում։
Ինչպես AFP-ին հայտնել է SOHR-ը, կառավարական զորքերը դուրս են եկել Հալեպից: Սիրիայի երկրորդ ամենամեծ քաղաքը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է սիրիական ընդդիմության՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժման և թուրքամետ կազմավորումների կողմից։ Բացառություն են կազմում Հալեպի շրջանները, որոնք գտնվում են քրդական ուժերի վերահսկողության տակ։
Իդլիբն ու Համան գտնվում են Հալեպի հարավում։ Ընդդիմադիր ուժերը վերահսկողություն են պահպանում հյուսիսարևմտյան Իդլիբ քաղաքի և շրջակայքի մեծ մասի նկատմամբ:

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստվում է հակահարձակում սկսել ապստամբ ուժերի դեմ: Նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուսական և սիրիական ռազմական ինքնաթիռները նոր ավիահարվածներ են հասցրել ընդդիմության զինյալներին հյուսիսային Իդլիբ և Համա նահանգներում։

Ըստ SOHR-ի՝ ռուսական ավիացիան հինգ անընդմեջ հարված է հասցրել Իդլիբի շրջաններից մեկում գտնվող փախստականների ճամբարին, ինչի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել։
Ավելի ուշ SOHR-ը հաղորդել է, որ ռուսական ինքնաթիռները չորս ավիահարված են հասցրել Հալեպի համալսարանական հիվանդանոցին, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ:
Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի երեկոյան զեկույցում հիվանդանոցի վրա հարձակման մասին խոսք չկա: Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հրթիռներով և ռումբերով հարվածներ են հասցվել Հալեպ, Համա և Իդլիբ նահանգներին։
2019 թվականին «New York Times»-ը փաստագրել է ռուսական թիրախավորված օդային հարվածները Սիրիայում չորս հիվանդանոցների վրա, որոնց ճշգրիտ կոորդինատները նրան տրվել էին նախապես՝ հատուկ նման հարձակումներից խուսափելու համար։
Հալեպը սիրիական ապստամբների առանցքային հենակետն էր մինչև 2016 թվականը, երբ այն ընկավ կառավարական ուժերի կողմից, որոնք աջակցում էին ռուսական ծանր օդուժին: Սիրիացի ապստամբները (ի տարբերություն, օրինակ, ուկրաինական կանոնավոր բանակի) երբեք չեն ունեցել հակաօդային պաշտպանություն, ինչը թույլ է տվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերին չվախենալ, որ իրենց ինքնաթիռները կխոցվեն։
BBC-ն նշում է, որ պարզ չէ, թե արդյոք ապստամբները կկարողանան պահպանել սիրիական տարածքները, որոնք նրանք այժմ գրավել են, Ասադի ուժերի և նրա դաշնակիցների կողմից օդային տարածքի վերահսկողության պայմաններում:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի