Ինչո՞ւ է դոլարը թանկանում․ ըստ տնտեսագետի՝ կարող է կրկնվել 2014-ի սցենարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դոլարի փոխարժեքի բարձրացումը շարունակվում է։ Այս պահին արտարժույթի փոխանակման կետերում  1 դոլարը գնում են 396 դրամով, վաճառում՝ 401 դրամով, մինչդեռ ամսվա սկզբին դրա փոխարժեքը 388,5-ից 390 դրամ էր։ Այսինքն՝ դոլարի փոխարժեքը վերջին ամսում,մասնավորապես՝ վերջին օրերի ընթացքում, բարձրացել է շուրջ 10 դրամով։

Ինչն է դոլարի փոխարժեքի աճի պատճառը և ինչ սպասել առաջիկայում։ Factor TV-ն այս մասին զրուցել է տնտեսագետ, «Ամբերդ» փորձագիտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանի հետ։ Նրա խոսքով՝ պատճառը հակառուսական պատժամիջոցներն են, որի հետևանքով ռուբլին է արժեզրկվել, ինչն էլ ազդել է դրամի վրա։

«Այս պահին Ռուսաստանի դեմ գործում է մոտ 23 հազար պատժամիջոց։ Վերջին պատժամիջոցների ցանկում ներառված էր նաև «Գազպրոմ» բանկը, որը Եվրոպային գազ է վաճառում։ Վերջերս Եվրոպայի հանձնաժողովի նախագահի վերընտրվելուց հետո հայտարարեց, որ Եվրոպան չպետք է ոչ մի ապրանք գնի Ռուսաստանից, նաև գազ։ Սա կարող է հարվածել ամբողջ շուկային և կարող է բերել ընդհանուր բենզինի, գազի թանկացմանը։ Բայց նշեմ, որ այս թուլացումը ժամանակավոր է, շուկան արդեն հանդարտվել է։ Ռուբլին 1 դոլարի նկատմամբ բարձրացավ մինչև 118, այս պահին հանդարտվել է 108-ի վրա։ Սա ազդեցություն ունեցավ նաև հայկական դրամի վրա։ Հայկական դրամը փափուկ կցված է դոլարին դե ֆակտո։ Ճիշտ է՝ ԿԲ-ն հայտնում է, որ ազատ, լողացող փոխարժեք է, բայց իրականությունն այդպես չէ»,- նշեց Թավադյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր է տեղի ունենա այն սցենարը, որը եղավ 2014 թվականի վերջին հայկական դրամի հետ։

«Ռուս-ուկրաինական պատերազմը նոր չէ։ 2014 թվականին, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, բավականին պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի հանդեպ, ընկավ բենզինի գինը, որը հարված հասցրեց ռուսական ռուբլուն։ Այն ժամանակ 1 դոլարը մոտ 30-35 ռուբլի էր, որից հետո սկսեց արժեզրկվել մինչև 70։ Այդ ընթացքում հայկական դրամը փափուկ ձևի կցված էր 1 դոլարը 400 դրամին։ Ընդհանուր այդ հարվածից տարածաշրջանի բոլոր արժույթները սկսեցին արժեզրկվել, նույնիսկ եվրոն։ Այդ ընթացքում դրամը կայուն էին պահում, սակայն 2014 թվականի վերջին դրամը չկարողացավ հակազդել և կայունություն պահել և հանկարծակի թռավ, շուկայում պանիկա էր։ 400 դրամից հասավ մինչև 560-580 դրամի։ Այդ ընթացքում ոչ մի պաշտոնական այր չարձագանքեց, չհանգցրեց շուկան, մինչև մի քանի օրից 1 դոլարը 480 դրամի շրջակայքում հանդարտվեց, բայց դա մեծ վնաս հասցրեց Հայաստանի տնտեսությանը։ Հնարավոր է այս սցենարի կրկնություն Հայաստանում»,- նշեց տնտեսագետը։

Նշենք, որ Կենտրոնական բանկից, Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով արտարժույթի տատանումներին, նշեցին․ «Արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքի տատանումները նորմալ շուկայական զարգացումներ են, արտառոց դրսևորումներ չկան»:  

 

Անժելա Պողոսյան