«ՀԱՊԿ-ը չպետք է Ղարաբաղում կռվեր Երևանի համար»․ Պուտին

Լուրեր

26.05.2026 | 18:18
Միրզոյանը պարզաբանեց` ինչ է նկատի ունեցել «ծնգըլ արեցիք» ասելով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 18:10
ՀՀ-ն և ԱՄՆ-ն նոր փաստաթղթեր ստորագրեցին // Շոյգուն պնդում է՝ ՀՀ տարածքի վրա հարձակում չի եղել․ ԼՈՒՐԵՐ
26.05.2026 | 18:05
«Ղազինյանը ձևն ասեց, ասում ա զանգեց, ավելորդ բան ասեց՝ անջատեք»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 18:00
Էնցո Մարեսկան պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ․ Ֆաբրիցիո Ռոմանո
26.05.2026 | 17:51
ԵՄ-ն կանչել է Բրյուսելում ՌԴ դեսպանին՝ Կիևը լքելու վերաբերյալ դիվանագետներին ուղղված Մոսկվայի կոչից հետո
26.05.2026 | 17:45
ԱՄՆ-ն և Հայաստանը համագործակցելու են հազվագյուտ հանածոների մատակարարման շղթաների ուղղությամբ
26.05.2026 | 17:40
Մեր գործընկերությունը դառնում է ռազմավարական,երբ կիսում ենք տեսլականը մեր ապագայի վերաբերյալ․ Ռուբիո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 17:38
NASA-ի լուսնային կայանում ՀՀ-ի հնարավոր ներդրումներից մինչև Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնում․ ինչ է գրված ԱՄՆ-ՀՀ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ
26.05.2026 | 17:33
Մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրինք նոր մակարդակի․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 17:25
Զոհվածի ծնող եմ, շնորհակալ եմ Իսախանյանից, բայց կարա՞նք արտաշիրիմում անենք․ կինը դիմեց Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 17:21
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.05.2026 | 17:15
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը հրապարակվեց․ ինչ են պայմանավորվել ԱՄՆ-ն ու ՀՀ-ն
26.05.2026 | 17:01
Կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի նվիրյալ Ռոբերտ Դալլաքյանը
26.05.2026 | 16:57
ՌԴ-ն տրամադրված է Հայաստանի հետ հարաբերություններում ծագող խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի հիման վրա․ Զախարովա
26.05.2026 | 16:49
«Ուժեղ Հայաստան»-ից Հայկ Սուքիասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. նա դիմել է փախուստի
Բոլորը

ՀԱՊԿ-ը Ղարաբաղում չպետք է կռվեր Երեւանի համար, այդ դեպքում Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել։ Այս մասին Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում հրավիրված ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հայաստանի դեմ ագրեսիա չի եղել։ ՀԱՊԿ-ը կոչված է անդամ երկրներին պաշտպանելու արտաքին ագրեսիայից։ Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն ունեն իրենց առանձնահատկությունները, քանի որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և, իհարկե, Ղարաբաղը չի ներառել իր պետական ​​պարագծի մեջ։ Սա նշանակում է, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական տեսակետից, ուղղակի կապ չունի Հայաստանի հետ»,- հայտարարել է Պուտինը։

Նա, միաժամանակ, տարօրինակ է անվանել Հայաստանի ղեկավարության այն կարծիքը, թե ՀԱՊԿ-ը պետք է կռվեր այս տարածքում։

«Մի տեսակ տարօրինակ է, այնպես չէ՞»,- ասել է Պուտինը։

Նա նաև շատ զգայուն է անվանել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։

«Իմ կարծիքով՝ կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկիր պետք է ինքն իր համար որոշի, թե ինչն է համապատասխանում իր ազգային շահերին»,- ասել է ՌԴ նախագահը՝ նշելով, թե Հայաստանի ներկայիս վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ թելադրված է ներքաղաքական խնդիրներով և Լեռնային Ղարաբաղի թեմայով։

Պուտինն ընդգծել է, որ Հայաստանը չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին, և ՀԱՊԿ-ում Երևանի լիարժեք աշխատանքի վերադառնալու հավանականությունը պահպանվում է։

«Հայաստանը չի հայտարարել իր դուրս գալու մասին [ՀԱՊԿ-ից], համենայն դեպս՝ առայժմ։ Հայտարարվել է, որ ընդմիջում է անում, բայց, միևնույն ժամանակ, պաշտպանում է բոլոր այն փաստաթղթերը, որոնք ընդունվել են մեր այսօրվա հանդիպման ժամանակ։ Եթե այդպես է, ապա հավանականություն կա, որ Հայաստանը կվերադառնա լիարժեք աշխատանքի»,- ասել է ՌԴ նախագահը։

Հավելենք, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին չի դիմել ԼՂ-ում կռվելու համար։ Երևանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին 2021 և 2022 թվականներին, երբ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքները, որոնք գտնվում են ՀԱՊԿ պատասպանատվության գոտում, ենթարկվեցին Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի