ԵԽ-ն կոչ է անում չճանաչել Վրաստանի ընտրությունները և պատժամիջոցներ սահմանել Կոբախիձեի, Իվանիշվիլիի ու այլ պաշտոնյաների նկատմամբ

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Եվրախորհրդարանը Վրաստանում կայացած ընտրությունների արդյունքները չի համարում վրաց ժողովրդի կամքի արտացոլումը և կոչ է անում չճանաչել դրանք։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի ընդունած «Վրաստանում ժողովրդավարության խորացող ճգնաժամը վերջին խորհրդարանական ընտրություններից հետո և ենթադրյալ ընտրակեղծիքներից հետո» բանաձևում։ Դրա ընդունմանը կողմ է քվեարկել 444, դեմ՝ 72, ձեռնպահ՝ 82 պատգամավոր, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Քանի որ քվեարկության օրինականությունը լրջորեն խաթարված է խախտումների մասշտաբով, միջազգային հանրությունը չպետք է ճանաչի ընտրությունների արդյունքները։ Հետևաբար, Եվրախորհրդարանը մերժում է խորհրդարանական ընտրությունների ցանկացած ճանաչում և կոչ է անում դրանք կրկին անցկացնել մեկ տարվա ընթացքում, երբ գործընթացը տեղի կունենա բարելավված ընտրական միջավայրում, անկախ և անաչառ ընտրական վարչակազմի կողմից, միջազգային սերտ վերահսկողության ներքո՝ ապահովելու իրական արդար և թափանցիկ ընտրական գործընթաց»,- ասվում է փաստաթղթում։

ԵԽ-ն նաև կոչ է արել Եվրամիությանն անձնական պատժամիջոցներ սահմանել վրացի պաշտոնյաների և քաղաքական առաջնորդների դեմ, որոնք պատասխանատու են ժողովրդավարական հետընթացների, ընտրական օրենքների և չափանիշների խախտման, վարչական և պետական ​​ինստիտուտների չարաշահման համար։ Նրանց թվում են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն,  խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։

Առաջարկվում է նաև ԵՄ պատժամիջոցների ցուցակում ներառել վրացի դատավորներին, որոնք քաղաքական դրդապատճառներով դատավճիռներ են կայացնում։

Պատգամավորները կրկնել են Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչերը՝ «Վրաստանում քաղաքական գործընթացի վատթարացման գործում նրա դերի և երկրի Սահմանադրությամբ ամրագրված շահերի դեմ գործողությունների, այդ թվում՝ երկրում Ռուսաստանի ազդեցության գոտին վերականգնելու ջանքերի համար»։ Անձնական պատժամիջոցները ներառում են Եվրամիության բոլոր ակտիվների սառեցում և մուտքի արգելք։

Բացի այդ, ԵԽ-ն Եվրահանձնաժողովին և ԵՄ Խորհրդին կոչ է արել վերանայել Վրաստանի առանց վիզայի ռեժիմը՝ այն կասեցնելու հնարավորությամբ, եթե համարվի, որ «ժողովրդավարական կառավարման և ազատությունների ոլորտում ԵՄ չափանիշները չեն հարգվում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի