Նոր մեղադրանք՝ Քոչարյանին և Խաչատուրովին

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը Քոչարյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի արարքի իրավական գնահատականը փոխեց և նրանց նոր մեղադրանք ներկայացրեց:

Ըստ մեղադրողի` Քոչարյանին և Խաչատուրովին վերագրվող արարքը պարունակում է Քրեական նախկին օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հանցակազմի տարրեր, այսինքն` պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս արարքն, ըստ մեղադրողի, համապատասխանում է Քրեական գործող օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին:

Այսօրվա նիստի ընթացքում գործով մյուս 2 անձանց` Սեյրան Օհանյանին և Արմեն Գևորգյանին մեղադրանք չներկայացվեց, քանի որ նիստը հետաձգվեց, սակայն, ենթադրվում է, որ նրանց ևս նույն հոդվածով կներկայացվի մեղադրանք:

Հիշեցնենք, որ Քոչարյանին, Խաչատուրովին, Օհանյանին և Գևորգյանին վերագրվում էր սահմանադրական կարգի տապալման հոդված, սակայն Սահմանադրական դատարանն այս հոդվածը հակասահմանադրական է ճանաչել, ապա մեկ այլ որոշմամբ դիրքորոշում հայտնել, որ այն դեպքում, երբ անձին վերագրվող արարքը սահմանող հոդվածը հակասահմանադրական է ճանաչվում, դատախազներն իրավունք ունեն վերաորակելու արարքը:

ՍԴ այս որոշումից հետո Վճռաբեկ դատարանը բեկանել է սահմանադրական կարգի տապալման հոդվածով 4 մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործի վարույթը կարճելու որոշումն ու գործն ուղարկել նոր քննության։

Արաքս Մամուլյան