Վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց պետք է այս որոշումը կայացնենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
Բոլորը

Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, հակառակ դեպքում՝ կտուգանվեն, որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ հանրապետությունում ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված՝ ընդհանուր օգտագործման ճանապարհներին գրանցվում են ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնց պատճառներից է նաև եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելը:

«Ներկայում գործող ճանապարհային երթևեկության կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը, ուստի, առաջարկում ենք ճանապարհային երթևեկության կանոնների, տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում ավելացնել նոր պայմաններ, որոնց առկայության դեպքում կարգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը: Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն լինի ձմեռային անվադողեր: Երկրորդ՝ կարգելվի, եթե սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշակարի մնացորդային բարձրությունը լինի 4 մմ կամ դրանից պակաս։ Երրորդ՝ ամռան ամիսներին արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակավոր հակասահքային անվադողեր»,- մանրամասնեց ՏԿԵ նախարարը:

Եթե արձանագրվի վարչական իրավախախտում՝ նախատեսվում է 5000 դրամի չափով տուգանք, իսկ եթե այդ պատճառով մեքենան հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ՝ 20 հազար դրամ:

Որոշումն ուժի մեջ կմտի 2024 թվականի դեկտեմբերի 10-ից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այս որոշումը քաղաքացիների մի մասի շրջանում որոշակի դժգոհություն է առաջացնելու:

«Չեմ կարող ասել ինչքան, բայց հանրապետությունում ակնհայտորեն կան վարորդներ, ովքեր ձմռանն ավտոմեքենաները վարում են ամառային անվադողերով։ Մենք այդ վարորդների համար որոշակի լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց սա այն որոշումներից է, որ պետք է կայացնենք»,- ասաց նա։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց տուգանքների չափերը խստացնել:

«Կարծում եմ՝ լուրջ չէ, մենք հաջորդ որոշմամբ պետք է խստացնենք սանկցիաները ու ռեալ հասնենք նպատակին»,- ասաց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։