Գեղարքունիքում ասֆալտապատման գործով կալանավորվածների թիվն ավելացել է

Լուրեր

25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքում ասֆալտապատման աշխատանքների գործով քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ղեկավարը՝ Բաբիկ Սարգսյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կալանավորվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախկին ղեկավար Գոռ Ավետիսյանի հայրը՝ Ավետիք Ավետիսյանը։ Ըստ ամենայնի՝ հենց այս պատճառով է Գոռ Ավետիսյանը պաշտոնանկ արվել։

Գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Մեր աղբյուրների համաձայն՝ կալանավորվածների ցանկն այսքանով չի սահմանափակվում։

Բ․ Սարգսյանը Մարտունի քաղաքից է, նրան է պատկանում «Կոփ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2012 թ-ին, 2016 թ-ից մասնակցում է պետական գնումներին և տարբեր շինարարական աշխատանքների տեխնիակական հսկողություն է իրականացնում, այդ թվում՝ ճանապարհաշինական, դպրոցաշինական և այլն։

Ա․ Ավետիսյանը Մարտունու տարածաշրջանի Ծակքար գյուղից է (ՏԿԵՆ նախկին նախարար Գնել Սանոսյանի համագյուղացին)։ 2005 թ-ին ստեղծված «Ալ-Մասքա» ՍՊ ընկերության հիմնադիրն է։ 2019 թ-ին ՀՀ շինարարի օրվա առթիվ և շինարարության ոլորտում ունեցած ավանդի համար այն ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից շնորհակալագիր է ստացել։

 

Գայանե Խաչատրյան