Թրամփը պաշտոնաթող գեներալ Քիթ Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և ՌԴ-ի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լուրեր

10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 80-ամյա պաշտոնաթող գեներալ Քիթ Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Այս մասին Թրամփը հայտնել է իր Thruth սոցիալական ցանցում, գրում է Current time-ը։

«Ես ուրախ եմ առաջադրել գեներալ Քիթ Քելլոգի թեկնածությունը նախագահի օգնականի և Ուկրաինայի ու Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Քիթը նշանավոր ռազմական և գործնական կարիերա է ունեցել, այդ թվում՝ իմ վարչակազմում ազգային անվտանգության բարձր պատասխանատու պաշտոններ է զբաղեցնել։ Նա ինձ հետ էր հենց սկզբից։ Միասին մենք խաղաղություն կապահովենք ուժի միջոցով և Ամերիկան ​​ու աշխարհը նորից անվտանգ կդարձնենք»,- գրել է Թրամփը։

Թրամփի առաջին նախագահության ընթացքում Քելլոգը ծառայել է Ազգային անվտանգության խորհրդում, եղել է այն ժամանակվա փոխնախագահ Մայք Փենսի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:

2024 թվականի հունիսին հաղորդվում էր, որ Քելլոգը և Ֆրեդ Ֆլեյցը, որը Թրամփի օրոք եղել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի գործադիր քարտուղարը, առաջարկել են պատերազմը դադարեցնելու ծրագիր՝ հիմնված «գոյություն ունեցող առաջնագծի» վրա։ Պլանը նաև ենթադրում է, որ եթե բանակցությունները մերժվեն, Կիևը կարող է զրկվել Վաշինգտոնի ռազմական օգնությունից, իսկ Ռուսաստանի մերժումը կհանգեցնի Ուկրաինային օգնության ավելացմանը։

Ներկայում ԱՄՆ-ում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոն չկա, սակայն սպասվում է, որ Թրամփը կստեղծի այն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի