Լոնդոնում 6 մարդ է կալանավորվել քրդական PKK-ի հետ կապերի կասկածանքով

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Լոնդոնում հակաահաբեկչական ոստիկանության կողմից վեց մարդ է կալանավորվել արգելված զինյալ խմբավորման՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապված գործունեության կասկածանքով, գրում է BBC-ն:

Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի վաղ առավոտյան առանձին հասցեներում ձերբակալվել են երկու կին՝ 59 և 31 տարեկան, և չորս տղամարդ՝ 27, 62, 56 և 23 տարեկան։ Բոլորը ձերբակալվել են ահաբեկչության մասին օրենքի համաձայն և գտնվում են Լոնդոնի ոստիկանական բաժանմունքում:

PKK-ն ահաբեկչական է ճանաչված Թուրքիայում, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։

Նշվում է, որ հետաքննության շրջանակում սպաները խուզարկություններ են իրականացնում Բրիտանիայի մայրաքաղաքի ութ հասցեներում, այդ թվում՝ Հարինգեյի քրդական համայնքային կենտրոնում:

Սպասվում է, որ որոնողական աշխատանքները կտևեն մինչև երկու շաբաթ, մինչդեռ կենտրոնը և հարակից տարածքը փակ են հանրության համար: Ոստիկանությունից հայտնել են, որ մոտ օրերս պարեկություն կիրականացնեն լրացուցիչ սպաներ։

Հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Հելեն Ֆլենագանը հակաահաբեկչական հրամանատարությունից ասել է, որ ձերբակալությունները «շատ լուրջ մեղադրանքներով» հետևել են «զգալի» հետաքննությանը։

«Այս հետաքննությունը վերաբերում է մեր բոլոր համայնքների պաշտպանությանը, բայց հատկապես մեր թուրքական և քրդական համայնքներին»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի