Զինված անձինք ներխուժել են CWR-ի և Խոսրովի անտառի սահմանակից տարածք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

Նոյեմբերի 23-ի գիշերն արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից տարածքում․ տեղեկացնում են CWR-ից։

Մի խումբ անձինք՝ զինված հրազենով, որսորդական հանդերձանքով և գիշերային տեսողության սարքավորումներով, ներթափանցել են հատուկ պահպանվող տարածք:

Նշվում է, որ CWR աշխատակիցները  ժամը 23:30-ից սկսած Տասանորդ (Դահնակ 2535 մ) լեռան լանջին նկատել են ավտոմեքենայի և ձեռքի լապտերների լույսեր։
– CWR աշխատակից Գևորգ Կարապետյանի ղեկավարությամբ իրականացվել է հետախուզում,
Նախազգուշացվել են Խոսրովի անտառ պետական արգելոցի էկոպարեկային ծառայության աշխատակիցները,
– Համատեղ ուժերով փակվել են ճանապարհները,
– Կանխվել է խմբի փախուստը։
«Խումբը բռնվել է։  Առգրավվել են 2 միավոր ակոսափող հրազեն՝ առանց փաստաթղթերի։ Անձինք փորձել են կրակել պահպանության տեսախցիկի ուղղությամբ՝ փորձելով վնասել FPWC գույքը»,- ասված է հաղորդագրությունում։
Տարածքը գտնվում է հատուկ պահպանության ներքո՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և պետական կառույցների կողմից։ Որսի իրականացումը խստիվ արգելված է։