Արմեն Չարչյանի 3 տարի փորձաշրջանը 1 տարով կրճատվել է

Լուրեր

09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է և դարձել 1 տարի։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Լուսինե Ալավերդյան, Գրիգոր Հովհաննիսյան, Կարեն Հովհաննիսյան) Արմեն Չարչյանի գործով մեղադրող դատախազի բողոքը մերժեց, իսկ պաշտպանության կողմի ներկայացրած բողոքը բավարարեց մասնակի՝ առաջին ատյանի դատարանի կողմից Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվեց 1 տարի ժամկետով»,- գրել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Վահե Միսակյանի վճռով Արմեն Չարչյանը դատապարտվեց 4 տարի ազատազրկման։ Սակայն հաշվի առնելով, որ նախկին պատգամավորը 4 ամիս 15 օր գտնվել է անազատության մեջ, վերջնական պատիժ նշանակվեց 3 տարի 7 ամիս ժամկետը։ Պատիժը, սակայն, այդպես էլ չկիրառվեց, քանի որ դատարանը սահմանեց նաև պայմանական ազատազրկում՝ կիրառելով փորձաշրջան։

Գլխավոր դատախազությունը Միսակյանի այս դատավճիռը բողոքարկել էր, պաշտպանական կողմը ևս համաձայն չէր, ուստի երկու կողմն էլ դիմել էին Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ հրապարակվել էր ձայնագրություն, որում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորում էր պարտադիր մասնակցել ընտրություններին։ Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով։ Նա ձերբակալվեց, ապա հունիսի 23-ին մեկ ամսով կալանավորվեց։ Հուլիսի 21-ին դատավոր Վահե Միսակյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց, որը Դատախազության կողմից բողոքարկվեց Վերաքննիչ դատարանում։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել բողոքը և «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին կրկին կալանավորեց։ Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին՝ խափանման միջոց ընտրելով ստորագրությունը չհեռանալու մասին։