Ռուսական և վրացական կողմում 600 հայկական բեռնատար է սպասում սահմանն անցնելուն․ ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ

Լուրեր

26.06.2026 | 12:02
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
26.06.2026 | 11:57
ՍԴ-ն անկախության, չեզոքության դեֆիցիտ ունի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:55
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն․ ՄԻՊ
26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
26.06.2026 | 11:22
ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ-ն մերժել է Սեդա Սաֆարյանի միջնորդությունները
26.06.2026 | 11:15
Տարվա ամենազանգվածային հարձակումը. ուկրաինական ավելի քան 600 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջանները
26.06.2026 | 11:09
ՍԴ-ն մերժել է ԴՕԿ-ի միջնորդությունը․ ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում
26.06.2026 | 10:57
Իր 10% անդամավճարը ՀՀ-ն երկու տարի է՝ չի վճարում. ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
26.06.2026 | 10:51
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
26.06.2026 | 10:45
Ալեն Սիմոնյանը մեկ օր անց շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ՝ Լոռու և Արարատի մարզերում
26.06.2026 | 10:25
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, վիրավորները` 4300-ի
26.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Տեղումների պատճառով Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար, այս մասին Factor.am-ին հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Հարցին՝ որքա՞ն հայկական բեռնատար է այս պահին սպասում Լարսի անցակետում, ՀՀ մաքսային կցորդը հայտնեց, որ ռուսական և վրացական կողմերից յուրաքանչյուրում 300 հայկական բեռնատար է սպասում սահմանն անցնելու հերթին, ընդհանուր առմամբ, 600 բեռանատար։

«Խաչի լեռնանցքում դեռ ձյուն է գալիս, այդ պատճառով բեռնատարների երթևեկությունն անհնար է իրականացնել։ Այսօր և վաղը, երևի, դեռ ձյուն կտեղա։ Մինչև տեղումները չավարտվեն, ձնամաքրման աշխատանքները չեն սկսվի վրացական կողմում: Տեղումները կավարտվեն, ձյունը կմաքրեն, նոր կբացվի անցակետը բեռնատարների համար»,- նշեց Հակոբյանը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդն ասաց նաև, որ թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:

Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին, տեղեկացրել է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է բեռնատարների համար:

Մանյա Պողոսյան