«Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով Դավիթ Բալայանի, Համլետ Ասատրյանի և Արթուր Պողոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթը կարճվել է

Լուրեր

05.05.2025 | 19:49
Microsoft-ը փակել է Skype-ը․ այն գործում էր ավելի քան 20 տարի
05.05.2025 | 19:32
Փաշինյանի սխա՛լն է ՌԴ ալիքները չփակելը, ռուսական ռևանշը հավանական է՝ իշխանափոխություն է պատրաստում. Գիորգի Թումասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.05.2025 | 19:29
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի ընթացքը
05.05.2025 | 19:15
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում համաձայնության հասնելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է
05.05.2025 | 18:59
2 տարեկան երեխայի անհետացման փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
05.05.2025 | 18:52
ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանի հոդվածը Telegraph-ում
05.05.2025 | 18:41
Նպատակը Լոռու և Սյունիքի մարզերում 5000 հա անտառ տնկելն ու մշակելն է․ կայացել է ծրագրի ղեկավար խորհրդի նիստը
05.05.2025 | 18:30
Խաղաղության պայմանագիր չի կարող լինել առանց բռնի տեղահանված անձանց վերադարձի․ Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.05.2025 | 18:22
Փոխնախարարը Ժնևում խոսել է ատելության խոսք խթանող բովանդակության բացառման, անհանդուրժողականության դրսևորումներից զերծ դասագրքերի ստեղծման մասին
05.05.2025 | 18:18
Մախաչկալայում ոստիկանների վրա զինված հարձակում է տեղի ունեցել․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.05.2025 | 18:12
Քաղաքացիներին թալանում են, պատկան մարմինները հանցավոր լռություն են ցուցաբերում. ակցիայի մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.05.2025 | 18:09
Վարչապետն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը
05.05.2025 | 18:00
Սերգեյ Լավրովը Հայաստան կգա // ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է հափշտակության մեղադրանքով․ ԼՈՒՐԵՐ
05.05.2025 | 17:53
Բաքվում շինծու գործերով նիստում Մարտունիի ազատագրման հետ կապված տեսանյութ է ցուցադրվել՝ Սերժ Սարգսյանի, Մովսես Հակոբյանի, Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ
05.05.2025 | 17:45
Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի
Բոլորը

Արդարադատության նախարարությունը կարճել է Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանի, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներ Համլետ Ասատրյանի և Արթուր Պողոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթը, որը հարուցվել էր «Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից շուրջ 9 տարի անց։ Ըստ նախարարության՝ դատավորները թույլ չեն տվել նյութական կամ դատավարական նորմերի խախտում։

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունում Factor TV-ի աղբյուրները։ Դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթը, Դատական օրենսգրքի համաձայն, գաղտնի է պահվում, քանի դեռ այն չի ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ, ուստի Արդարադատության նախարարությունից վարույթը կարճելու վերաբերյալ պաշտոնական հաստատում ստանալ չենք կարողացել։ Վարույթի վերաբերյալ Նախարարություն ուղարկված մեր գրավոր հարցմանն ի պատասխան, օրենսդրական կարգավորումներին հղում կատարելով, նշել են, որ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է պահպանել դրա գաղտնիությունը։

Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը կայացվել է ավելի, քան 9 տարի առաջ՝ 2015 թ․ մարտի 10-ին։ ՄԻԵԴ-ն այս գործով դիրքորոշում է հայտնել, որ Վարդենիսում տեղի ունեցած 16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով դատապարտված Նալբանդյան ամուսինների, ինչպես նաև նրանց դստեր նկատմամբ ոստիկանները ֆիզիկական և հոգեբանական բռնություն են գործադրել, ծեծել, ամուսիններին ստիպել են խոստովանական ցուցմունք տալ, սակայն այդ մասով նրանց բողոքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունն արդյունավետ քննություն չի իրականացրել։

ՄԻԵԴ վճռից 8 տարի անց՝ 2023-ի դեկտեմբերին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է Նալբանդյան ամուսիններին, սակայն Դատախազությունն արդարացման դատավճռի դեմ բողոք է ներկայացրել, և Վերաքննիչ դատարանն օրեր առաջ բեկանել է այդ դատավճիռն ու գործը կրկին ուղարկել Գեղարքունիքի մարզի դատարան՝ նոր քննության, այսինքն՝ ՄԻԵԴ վճռից հետո նորոգված գործով դեռևս առկա չէ վերջնական դատական ակտ։

Չնայած Արդարադատության նախարարությունը, հղում կատարելով օրենսդրական կարգավորումներին, կարգապահական վարույթի վերաբերյալ տեղեկություններ չի տրամադրել՝ այնուամենայնիվ, կարգապահական վարույթից որոշ մանրամասներ մեզ հայտնի են դարձել։

Վարույթը կարճվել է հոկտեմբերի սկզբին՝ նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականից օրեր անց։

Դրանում, ի թիվս այլ փաստարկների, քննարկման առարկա է դարձել նաև Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հայտնած դիրքորոշումը։

«Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Հայաստանի կողմից Նալբանդյաննների՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը խախտելու հանգամանքը, բայց Արա Ղազարյանը, ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում եկել է եզրահանգման, որ ՄԻԵԴ-ը չի արձանագրել որևէ հանգամանք այն մասին, որ Նալբանդյանների նկատմամբ տարիներ առաջ կայացված մեղադրական դատավճիռի հիմքում դրվել է խոշտանգմամբ ձեռք բերված, այսինքն՝ անթույլատրելի որևէ ապացույց։

Ստացվում է՝ եթե անգամ Նալբանդյանների նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգում, և Հայաստանի Հանրապետությունն, ի դեմս ոստիկանական և քննչական մարմինների, չի իրականացրել պատշաճ քննություն, ապա դրա համար չի կարող պատասխանատվության կանչվել այն դատարանը, որը ոչ միայն հսկողական լիազորություն չի ունեցել այդ մարմինների նկատմամբ, այլ նաև Նալբանդյանների վերաբերյալ մեղադրական դատական ակտի հիմքում չի դրել որևէ ապացույց, որը ձեռք է բերվել ենթադրյալ խաշտանգմամբ։

Արա Ղազարյանն իր փորձագիտական կարծիքում նշել է, որ եթե ՄԻԵԴ-ը համարեր, որ Նալբանդյանների դատավճռի հիմքում խոշտանգմամբ ձեռք բերված ապացույց է դրվել, ապա բացառված է, որ վճռում չանդրադառնար այդ հանգամանքին։

Արաքս Մամուլյան