Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
Քաղաքականություն
24.11.2024 | 21:56ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ադրբեջան նահանգի մասին գրառում, որը գտնվում է Իրանի տարածքում: Հրապարակմանը կից գրել է. «Միակն ու անկրկնելին»:
Այս գրառումն, ըստ ամենայնի, կարող է արձագանք լինել Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» անվան տակ ներկայացնելու թեզերին:
Ալիևը ՀՀ-ն «Արևմտյան Ադրբեջան» է անվանել և հերթական անհիմն տարածքային պահանջները ներկայացրել
The one and only. pic.twitter.com/ZsPfeCM2fT
— Olivier Decottignies (@O_Decottignies) November 24, 2024