Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
Բոլորը

«Այսօր Հայաստանում չկան կիրթ մեկենասներ, կոնկրետ կոմպոզիտորների դեպքում եթե լինում են անձնական, հեղինակային պատվերներ, նրանք, այսպես ասած, շնչում են, եթե ոչ` ոչ: Մինչդեռ անհրաժեշտ է, որ լինի հովանավորություն, լինեն պատվերներ»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

Նրա համոզմամբ`անհրաժեշտ է, որ հայ երաժշտությունն ավելի ճանաչելի դառնա ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում. «Որպեսզի բարձր արվեստը դառնա բիզնես, ահռելի գումարներ են պետք, արվեստը փող է պահանջում»: Արամ Սաթյանի խոսքով` մեր Օպերային թատրոնում վերջին 30 տարում հայ կոմպոզիտորների գործեր չեն բեմականացվել, և հիմա նոր քայլեր են արվում Լուսիկյանի «Ճպուռն ու մրջյունը» մանկական օպերան բեմադրելու ուղղությամբ.

«Պետք է ինչ-որ առումով նաև պարտադրել, բարձր արվեստը կարող է դառնալ բիզնես, երբ այն այն ճանաչելի է, կատարվում է»: Կոմպոզիտորը խոսում է նաև մեր եթերում, սոցիալական ցանցերում ռաբիսի գերակայության մասին. «Ռաբիսը պրոֆեսիոնալ գործիքավորողների շնորհիվ դարձավ պոպուլյար, եղբա´յր, էս ի՞նչ եք անում»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան