Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ի եթերում

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և նախկին քաղաքապետ,«Նոր Ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը կբանավիճեն Factor TV-ի եթերում։ Factor TV-ն օրերս իր տաղավարում ուղիղ եթերում բանավիճելու առաջարկ էր հղել Երևանի ներկա և նախկին քաղաքապետներին։ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը նույն օրը ֆեյսբուքյան մեկնաբանությամբ համաձայնություն էր տվել առաջարկին: Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ընդունել է գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ  Factor TV-ի տաղավարում բանավեճ անցկացնելու հրավերը։

«Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման ծրագրի շուրջ։ Քանի որ քաղաքապետարանից խնդրել են երկրից բացակայելու բերումով հետաձգել բանավեճը, ապա առաջարկում ենք այն կազմակերպել դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում»,- գրել է Մարությանը։

Երևանի ավագանու վերջին նիստում օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր․ «Պարոն Ավինյանը պատրաստ է բանավիճել ձեր քաղաքական առաջնորդի հետ ցանկացած ֆորմատով, ժամի և վայրում»,- դիմելով ավագանու «Ազգային Առաջընթաց» խմբակցության անդամներին։

Factor TV-ն արդեն իսկ կողմերի հետ համաձայնեցրել է բանավեճի անցկացման օրը և ժամը՝ այն կկայանա դեկտեմբերի 18-ին, 17։00-ին ուղիղ եթերում։  Բանավեճի ընթացքում նախատեսում ենք քննարկել Երևանի տրանսպորտային համակարգի փոփոխությունները, տոմսային նոր համակարգի ներդրումը, սակագնային նոր համակարգը և մայրաքաղաքի կառավարման հետ կապված այլ հարցեր։