Ադրբեջանի Մեջլիսը «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար» է անվանել Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձևը

Լուրեր

18.07.2026 | 14:18
2026-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 9620 դիմորդ․ ԳԹԿ
18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
18.07.2026 | 12:34
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
18.07.2026 | 12:16
Թմրամիջոցներից մինչև կեղծ վարորդական վկայականներ․ Պարեկային ծառայությունը ներկայացրել է կիսամյակային ցուցանիշները
18.07.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբ
18.07.2026 | 11:33
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
18.07.2026 | 11:18
Նավթի գներն աճել են
18.07.2026 | 10:51
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը
18.07.2026 | 10:28
Լարսը բաց է
18.07.2026 | 10:10
Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի սահմանը մի շարք օրերի գերազանցվել է
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից ընդունված բանաձևը Բաքվի վերաբերյալ համարում է «կողմնակալ,  ոչ օբյեկտիվ և անարդար ակտ» և կտրականապես մերժում է «անհիմն  պնդումներն ու մեղադրանքները»։ Այս մասին ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։ Ադրբեջանի խորհրդարանականները Լյուքսեմբուրգի խորհրդարանի  կողմից բանաձևերի ընդունումն անվանել են «քաղաքական արկածախնդրություն»։

«Բանաձևում, որը ցույց է տալիս Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքը, նրա ազգային անվտանգության, հանրային կայունության և տարածքային ամբողջականության պաշտպանությանն ուղղված միջոցառումների անտեսումը, մեր երկրում ընթացող գործընթացների վերաբերյալ հարցեր բարձրացնելը ոչ այլ ինչ են, քան կոպիտ միջամտություն ներքին գործերին»,-ասվում է հայտարարության մեջ՝ հավելմամբ, որ «բանաձևում արտահայտված տեսակետները կամայական ձերբակալությունների և խոսքի ու հավաքների ազատության սահմանափակումների վերաբերյալ հիմնված են կոպիտ խեղաթյուրումների վրա»։

«Բանաձևում քաղբանտարկյալների մասին հնչող մեղադրանքներն անհիմն են և հանդիսանում են Ադրբեջանի վարկաբեկմանն ուղղված արշավի հիմնական մասը։ ԵԽԽՎ 76 պատգամավորների, այդ թվում՝ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի անդամների «persona non grata» հայտարարելը կապված էր հենց այն գործողությունների ակտիվ աջակցության հետ, որոնք հակասում են խաղաղության և կայունության հաստատման Ադրբեջանի ջանքերին. մեր պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում են»,-նշում է Մեջլիսը։

Ադրբեջանի խորհրդարանը «պահանջում է Լյուքսեմբուրգի  Պատգամավորների պալատից մի կողմ թողնել ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև հրաժարվել խորհրդարանական երկխոսության և դիվանագիտության սկզբունքներին հակասող բանաձևերի ընդունման պրակտիկայից, որոնք  խաթարում են վստահությունն ու համագործակցության հաստատման ջանքերը»։

Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը բանաձև է ընդունել՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների, ժողովրդավարական արժեքների արհամարհման և քաղաքացիական ազատությունների սահմանափակման վերաբերյալ, ինչպես նաև Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետների պաշտոնազրկումների և դրանց՝ ժողովրդավարությանը սպառնալիք հանդիսանալու վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի