Տարեք ձեր ննջարանում դրեք՝ պապի հիշատակն ա, կախե՛ք պատից․ քաղաքացին մեղավոր ա՞․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզերի ճանապարհների սուբվենցիոն ծրագրերը ներկայացնելիս անդրադարձավ  հանրապետության տարբեր մարզերում հնամաշ մեքենաների կմախքների խնդրին։

«Մարդը մանկասայլակով մայթով քայլում է, մեկ էլ տեսնում է 1961 թվականի  «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված հենց մայթի վրա, պապու «ռաման» է, բա, միակ հիշողությունն է մնացել պապուց։ Էհ, պապու հիշատակն է, տարեք ձեր ննջարաններո՛ւմ դրեք, կախե՛ք պատից, պետությունը փող է ծախսել, որ քաղաքացին մայթով քայլելու, երեխայի հետ զբոսնելու հնարավորություն ունենա, մենք մեր պապու «ԳԱԶ 66»-ի «ռաման» բերում դնում ենք էդտեղ: Տարեք ձեր բակում դրեք, բակ չունեք, դրեք տանը»,- հայտարարեց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը բարկացած հարց ուղղեց, թե պաշտոնյաներն ինչո՞վ են զբաղված։

«Մարզպետներ, համայնքային ղեկավարներ, ավագանի կա, ինչո՞վ են զբաղված էդ մարդիկ։ Վախում են պապու թոռան ձայնը կորցնե՞լ ընտրություններում: Երբ մենք այդ ավազը մաքրել ենք տալիս, 1 մարդու ձայն կորցնում ենք, 100 մարդու ձայն շահում, որովհետև մարդիկ ասում են, որ այստեղ պետություն, կարգուկանոն կա: Ես ասում եմ, որ համայնքներով պատահական անցնելու եմ, որտեղ տեսա «66», «06», չգիտեմ՝ «31», «պրավիլնի» ֆորմա քար, աղյուս ավազ, բետոն՝ չնեղանա՛ք»,- ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։