Կարինե Քոչարը՝ Ռուբեն Քոչարի մեղադրանքների մասին

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

«Չի եղել որևէ փաստաթուղթ, որով որևիցե մեկ ստեղծագործություն պատկանի եղբայրներից մեկին, ամբողջ գույքը երկու եղբայրները իրավունք ունեին հավասար հիմունքներով տնօրինելու»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Երվանդ Քոչար» թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, որը Երվանդ Քոչարի թոռնուհին է։

Հիշեցնենք՝ Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր ավելի վաղ հրավիրած ասուլիսում պնդել էին, որ արվեստագետի 7 ստեղծագործություններ անհետացել են թանգարանից։ Ռուբեն Քոչարը նշում է, որ հայրն ամբողջ ունեցվածքը ժառանգել է տիկնոջը՝ Մանիկ Մկրտչյանին, որն էլ ստեղծել է թանգարանը։ Ըստ նրա՝ թանգարանի հիմնական գործերը հանդիսանում են իր սեփականությունը։

«Թանգարանի ստեղծման ժամանակ Քոչարի ողջ այն ժառանգությունը, որը չմտավ թանգարանային ֆոնդ և չհաշվառվեց որպես թանգարանի սեփականություն, մնաց ընտանեկան ժառանգություն։ Երկու եղբայրները հավասարապես տնօրինում էին այդ ամբողջ ժառանգությունը։ Երկու ցուցակ կազմվեց, մեկը՝ Հայկազ Քոչարի անունով, մյուսը՝ Ռուբեն։ Պատահականության սկզբունքով են այդ ցուցակները կազմվել, իհարկե, նկատի ունենալով, որ Ռուբենի դիմանակարը պետք է լինի իր ցուցակում, Հայկազինը իր ցուցակում»,- մեզ հետ զրույցում ասաց Կարինե Քոչարը։

Ըստ նրա՝ տարիներ առաջ թանգարանային ֆոնդերի համալրման համար պետությունը գնել է 3 ստեղծագործություն, որի ամբողջ գումարը, ըստ նրա, փոխանցվել է Ռուբենին, իսկ Հայկազ Քոչարը որոշ ընտանեկան խնդիրներ լուծելու համար իրավունք է ունեցել 7 կտավ վերցնել։ Արդյո՞ք այդ 7 կտավները Ռուբեն Քոչարի նշած կտավներն են, որոնք, ըստ նրա, անհետացել են, Կարինե Քոչարը այս հարցին հստակ պատասխան չտվեց։

«Ռուբենը մեր բոլոր կարևոր միջոցառումներին ներկա է եղել, այսքան տարի որևէ խնդիր և անհամաձայնություն իր եղբոր հետ չի ունեցել և միայն ի հայտ եկավ անմիջապես եղբոր մահից հետո, շատ ստոր և տգեղ պահվածքով»,- ասաց Կարինե Քոչարը։

 

Անի Թամրազյան