Եթե վարչության որոշում լինի՝ կմտածեմ․ Հովիկ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին 

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Factor.am-ը երեկ հայտնել էր, որ մեր տեղեկություններով երեկ երեկոյան ՔՊ վարչության նիստում որոշվել է, որ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր կդնի: Առավոտյան Factor.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ ինչ որոշում ունի, մանդատը վայր դնո՞ւմ է։

«Ինչո՞ւ պետք է դա անեմ»,- տարակուսեց իշխանական պատգամավորը։ Հարցրինք՝ արդյո՞ք ՔՊ վարչությունը նման որոշում է կայացրել, եթե այո՝ չի՞ կատարելու որոշումը։

«Եթե վարչության որոշումը լինի, այն ժամանակ էլ կմտածեմ։ Եթե որոշում չկա, ուրեմն, պատասխան էլ չկա»,- արձագանքեց Հովիկ Աղազարյանը՝ պնդելով՝ տեղյակ չէ, որ  վարչությունն իրեն մանդատից զրկելու որոշում է կայացրել։

Հովիկ Աղազարյանին հիշեցրինք՝ ՔՊ վարչության տարածած տեսանյութում երևում է, որ նիստին նաև ինքն է մասնակցում։ Նա տեղեկացրեց, որ մասնակցել է նիստին՝ պատասխանել է հայտնի միջադեպի հետ կապված հարցերին և դուրս եկել։ 

 

Պատգամավորը որպես վկա օրերս նաև հրավիրվել էր Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության մեկ այլ գործով։

ԱԺ-ից Factor.am-ին հայտնեցին, որ Հովիկ Աղազարյանից մանդատ վայր դնելու վերաբերյալ դիմում չեն ստացել։

Հիշեցնենք՝ երեկ մանդատը վայր դրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Factor.am-ի տեղեկություններով՝ պատճառը վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած լեզվակռիվն էր արդեն ՔԿ նախկին պետ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ, որի մասնակից էին նաև Աղազարյանն ու Զեյնալյանը:

 

Մանյա Պողոսյան