Բաքուն Հաագայի արբիտրաժային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ գործով հայցադիմումի հիմնական փաստաթուղթը

Լուրեր

09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկրի կառավարությունը Էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակում և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան հայցադիմումի հիմնական փաստաթուղթն է ներկայացրել Հայաստանի դեմ Մշտական ​​արբիտրաժային դատարան (նստավայրը՝ Հաագա), որը, իբր, մանրամասնում է «Հայաստանի կողմից էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների բազմաթիվ խախտումները»։

Այս հայցը վերջին զարգացումն է միջազգային դատավարության մեջ, որը սկսվել է 2023 թվականի փետրվարի 27-ին, երբ Ադրբեջանն Արբիտրաժի մասին ծանուցում էր ուղարկել Հայաստանին։

Արբիտրաժային դատարանը ստեղծվել է 2023 թվականի սեպտեմբերի 8-ին, իսկ Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջին դատավարական հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարի 12-ին։

Նշվում է, թե «Ադրբեջանը կշարունակի փոխհատուցում պահանջել էներգառեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքների խախտման համար, ներառյալ՝ ապօրինի շահագործումը և Հայաստանի կողմից վերականգնվող էներգիայի աղբյուրներին վնասելը օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքներում»։

Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները որևէ առնչություն չունեն էներգետիկ ոլորտում ներդրումների և առևտրի հետ կապված Էներգետիկ խարտիայով նախատեսված պարտավորությունների հետ։

Արբիտրաժի մասին ծանուցումն Ադրբեջանը ներկայացրել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումից մի քանի օր անց, որով Դատարանը պարտադրել է Ադրբեջանին «ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը» Լեռնային Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհով։ Սակայն, Ադրբեջանը անտեսել է Դատարանի պարտավորեցնող որոշումը և այն կատարելու՝ միջազգային հանրության կոչերը՝ խորացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետը։

ՀՀ-ն ընդգծում է, որ Էներգետիկ խարտիայի շրջանակում անհիմն վարույթ հարուցելով՝ Ադրբեջանը, ըստ ամենայնի, մտադիր է ուշադրություն շեղել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի