Երևանի ավագանին նոր անդամ ունի
Քաղաքականություն
19.11.2024 | 11:33Երևանի ավագանու այսօրվա նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ ավագանու մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ անդամ Արեգ Գևորգյանին: