Վրաստանում իրավապաշտպանները պահանջում են դադարեցնել խաղաղ ցուցարարների անօրինական ձերբակալությունները

Լուրեր

09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
Բոլորը

Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ոստիկանությանը կոչ է արել դադարեցնել Թբիլիսիում խաղաղ ցուցարարներին ուժով ցրելն ու անօրինական ձերբակալությունները, գրում է Newsgeorgia-ն։

Իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ ՆԳՆ-ն խախտել է հավաքների ազատության իրավունքը։

Այս պահին հայտնի է Թբիլիսիի կենտրոնական Մելիքիշվիլիի փողոցից առնվազն տասը մասնակցի բերման ենթարկելում մասին։ Ձերբակալությունները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը ցուցարարներին հեռացրել է Ճավճավաձեի պողոտայից և ապամոնտաժել վրանային քաղաքը, որտեղ երկրորդ օրն է՝ նոր խորհրդարանական ընտրությունների պահանջով հանրահավաք էր ընթանում։

Առնվազն երկու մարդ ծանր վնասվածքներ է ստացել։ Ընդդիմադիր «Ախալի» կուսակցությունը հայտնել է, որ իրենց քաղխորհրդի անդամ Նիկա Կվիտաիանիին տեղափոխել են հիվանդանոց։

Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվում են ոստիկանության կոշտ գործողությունների բազմաթիվ կադրեր ոչ միայն ցուցարարների, այլև մամուլի դեմ։ Մեդիաօմբուդսմենը Վրաստանի Հատուկ քննչական ծառայությանը կոչ է արել անհապաղ սկսել բողոքի ցույցը ցրելու ժամանակ լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյաների և ոստիկանների կողմից կատարված հանցագործությունների հետաքննությունը։

Միաժամանակ, հայտարարության մեջ ՆԳՆ-ին կոչ է արվում դադարեցնել բռնությունները լրատվամիջոցների աշխատողների և հանրահավաքի մասնակիցների նկատմամբ։

Լրագրողների վերաբերյալ այս պահին հայտնի է հետևյալը՝ Mtavari-ից Սերգի Բարամիձեն բերման է ենթարկվել նկարահանումների ժամանակ, հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները թույլ չեն տվել OC Media-ի լրագրող Մարիամ Նիկուրաձեին և Netgazeti-ի լրագրող Գիվի Ավալիանիին արձանագրել, թե ինչ է կատարվում, իրավապահները հարձակվել են Publika-ի լրագրող Մինդիա Գաբաձեի վրա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի