ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն անդրադարձել  է միջտարածաշրջանային և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը

Լուրեր

09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
Բոլորը

Դիլիջանում նոյեմբերի 18-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման հարցում: ԱԺ փոխնախագահը փաստել է, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել երկու երկրների հետաքրքրություններին համահունչ կապերի զարգացման ուղղությամբ: Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների խթանմանն ուղղված մի շարք աշխատանքային հանդիպումների ու միջոցառումների կարևորության մասին է խոսել:

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով նիստի օրակարգային հարցերին՝ ԱԺ փոխխոսնակը կարևորել է ապակենտրոնացված համագործակցությունը և կարծիք հայտնել, որ տարածաշրջանների անմիջական կապերը թույլ կտան առավել ընդլայնելու երկխոսության շրջանակը: «Մենք ակնկալում ենք, որ միջտարածաշրջանային համագործակցությունը, առևտրատնտեսական ոլորտում տարածաշրջանների միջև ավանդական փոխգործակցության ամրապնդմանը զուգահեռ, կարող է նոր խթան հաղորդել գիտության, կրթության բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը: Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությունն ընդգրկում է առևտրատնտեսական փոխգործակցության լայն շրջանակ: Մենք պետք է ավելի արդյունավետ օգտագործենք այն տնտեսական և մտավոր ներուժը, որն ունենք մարզերում»,- կարծիք է հայտնել Արշակյանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերություններին՝ նա նշել է, որ չնայած աշխարհում տեղի ունեցող բարդ տնտեսական գործընթացներին՝ դրական դինամիկա է արձանագրվում փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում: Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին ապրանքաշրջանառության տպավորիչ աճ է գրանցվել:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը մանրամասն անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրադրությանը:

«Չնայած հարավկովկասյան տարածաշրջանում տիրող դժվար իրավիճակին՝ կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և բաց է համագործակցության բոլոր նրանց հետ, ովքեր անկեղծորեն շահագրգռված են մեր տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմամբ»,- փաստել է ՀՀ ԱԺ փոխնախագահն ու ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ևս միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:

Ելույթի ավարտին Հակոբ Արշակյանը ևս մեկ անգամ ընդգծել է Միջխորհրդարանական հանձնաժողովի նշանակալի ներդրումն ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

Նշվում է, որ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը փաստել է, որ տնտեսական և միջտարածաշրջանային հարաբերություններն ակտիվ զարգանում են ու խոսել առևտրաշրջանառության տպավորիչ արդյունքներից: Գոհունակությամբ է ընդգծվել Հայաստանի և Ռուսաստանի մի շարք քաղաքների ու տարածաշրջանների համագործակցության փաստը: Դաշնության խորհրդի նախագահի տեղակալը մանրամասն խոսել է մի շարք ոլորտներում հաջող փոխգործակցության և գրանցված արդյունքների մասին:

Երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու խնդիրների լուծման առաջնահերթություններին են անդրադարձել նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը և Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ խորհրդարանականներն անդրադարձել են առկա փորձի հիման վրա հայ-ռուսական միջտարածաշրջանային հարաբերությունների զարգացման հեռանկարներին ու առևտրատնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն ու երկու երկրների գործադիր իշխանությունների ներկայացուցիչներն օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձել են երկու պետությունների քաղաքների, մարզերի և տարածաշրջանների միջև համագործակցության խնդիրներին ու ձեռքբերումներին, երկու ժողովուրդների բարեկամության խթանմանը նպաստող մշակութային, կրթական, հումանիտար և հասարակական հնչեղության այլ միջոցառումների կարևորությանը: Ընդգծվել են տնտեսության մի շարք ճյուղերում ապրանքաշրջանառության աճի տեմպերը: Զեկուցողներն անդրադարձել են երիտասարդական նախաձեռնությունների արդյունավետ իրականացմանը, միջբուհական համագործակցությանը, սեմինարների ու կոնֆերանսների կազմակերպմանը, միջտարածաշրջանային համագործակցության համատեքստում նաև հումանիտար ոլորտին, մշակութային ու զբոսաշրջային կապերի խթանմանը: Կարևորվել են ներդրումների խթանմանն ուղղված քայլերը, գործարար ոլորտում ակտիվ կապերը: Կողմերը բարձրաձայնել են նաև երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներն և դրանց լուծմանն ուղղված քայլերը:

Նիստի ավարտին որոշվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստն անցկացնել հաջորդ տարի՝ Սոչիում: