«Քաղաքական մատաղ»` գալիք ընտրություններին ընդառաջ. ՔՊ-ականները նշում են պաշտոնանկությունների պատճառները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.12.2025 | 19:29
«Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիրը ՀՀ նախագահին է ներկայացրել նոր սմարթ քաղաքի կառուցման հայեցակարգի վերաբերյալ իր տեսլականը
17.12.2025 | 19:14
Աստղաձորի տներից մեկում հրդեհ է բռնկվել
17.12.2025 | 19:00
Փաշինյանի իշխանությունը հուղարկավորում է ժողովրդավարությունը․ ՀՀ-ն դարձրել են դեմոկրատիայի պանթեոն․ Լարիսա Ալավերդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 18:50
Սուրեն Պապիկյանի հրամանով տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ
17.12.2025 | 18:36
«Պետությունը պետք է լինի գերագույն արժեք». ինչո՞ւ են փոխվել պատմության դասագրքերի շեշտադրումները
17.12.2025 | 18:25
ԱԱԾ-ն վարչապե՞տ, թե՞ քաղաքացի Փաշինյանի հորդորով է հոգևորականներին խնդրել զեղչել կաթողիկոսի անունը
17.12.2025 | 18:15
Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
17.12.2025 | 18:04
Եպիսկոպոսները հավատացյալներին կոչ են անում վաղը հավաքվել Մայր Աթոռում և պահանջել Գարեգին Բ-ից հեռանալ
17.12.2025 | 18:00
Օվերչուկը Երևանում է // Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել. ԼՈՒՐԵՐ
17.12.2025 | 17:54
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում, եթե ՌԴ-ն մերժի խաղաղության ծրագիրը. Bloomberg
17.12.2025 | 17:48
Կճոյանն է խնդրել սահմանափակել իր գործին հասանելիությունը Factor TV-ի հրապարակումից հետո․ Դատական դեպարտամենտ
17.12.2025 | 17:37
ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավոր երաշխավորություն են ներկայացրել Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար
17.12.2025 | 17:25
Կիևի «Դինամոն» գլխավոր մարզիչ է նշանակել «Նոայի» դեմ խաղից առաջ
17.12.2025 | 17:14
Ըստ Vanity Fair պարբերականի՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը նշել է, որ Թրամփն ունի «ալկոհոլիկի բնավորություն», Մասկն էլ՝ թմրանյութեր է օգտագործում
17.12.2025 | 17:03
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին․ ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր
Բոլորը

Փաշինյանի համբերության լցված բաժակը, հավանաբար, փոթորկել է երեկ ուշ երեկոյան, երբ հայտնի դարձավ, որ կադրային ջարդ է սկսվել իշխանական վերնախավում․ ՔԿ նախագահի պաշտոնը լքում է իրավապահ ոլորտում գրեթե բոլոր հնարավոր և անհնար պաշտոնները զբաղեցրած, կայծակնային արագությամբ գեներալ-մայորի կոչմանը հավասարազոր արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ստացած Արգիշտի Քյարամյանը, ՆԳ նախարարի պաշտոնից հեռանում է Փաշինյանի ընկեր Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախագահի պաշտոնից՝ 2018-ին դատվելու վտանգի առաջ կանգնած Փաշինյանի պաշտպան Ռուստամ Բադասյանը և, վերջապես, պաշտոնին հրաժեշտ է տալիս դեռևս 2018 թվականի հայտնի գաղտնալսման ժաանակ պատվերով արդարադատություն իրականացնելու խոստովանությամբ հանդես եկած Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Իշխանության վեցերրորդ տարվա ավարտին է Փաշինյանն իրեն բռնացրել այն մտքի վրա, որ արդարադատության ոլորտում ժողովրդին տրված խոստումները չեն կատարվել, և իրեն զգում է որպես քյասիբի ռադիո։

Հեռացողների թվում նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն է։ Նրա ղեկավարած գերատեսչությունն էր Փաշինյանի գովերգած ասֆալտապատման աշխատանքների թիվ մեկ պատասխանատուն։ Պարզվում է՝ քաղաքացին վարչապետին բռնացրել է, իր ձևակերպմամբ, լկտի սուտ տարածելիս։

Այս պաշտոնանկություններից ժամեր առաջ Փաշինյանը Ֆեյսբուքում մի հոլովակ էր հրապարակել հայրենի Իջևանից՝ հիշել էր մատաղ անելու կարգ ու կանոնը։

Պաշտոնանկությունների ֆոնին օգտատերերը համացանցային բուռն քննարկումների արանքում նաև այս տեսանյութը չշրջանցեցին՝ համարելով, որ Փաշինյանը կիրակի առավոտյան արդեն ակնարկել էր, թե հաջորդ օրը ում համար բարի չի լինելու։

Կառավարման խորհրդարանական համակարգն ընտրած Հայաստանում իշխող ՔՊ խմբակցության ղեկավարի առաջին արձագանքն այս խոսքերն են՝ պաշտոնանկությունների վերաբերյալ։ ՔՊ-ականներն այս մասին համարձակվեցին խոսել միայն Փաշինյանի՝ այսօր առավոտյան արած գրառումից հետո։ Վարչապետը ֆեյսբուքում մի քանի տող գրեց՝ առանց անուններ տալու, հաստատելով, որ խնդրել է որոշ գործընկերների ազատման դիմումներ գրել, որին էլ հաջորդեցին թվարկված պաշտոնյաների երկարաշունչ ուղերձները կատարված աշխատանքի և արդյունքների մասին։ Նրանք հեռանում են՝ Փաշինյանին առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով։

Նիկոլ Փաշինյանի լուսանկարից ոգեշնչվող ԲԴԽ նախագահ Կարեն Ադրեասյանը ևս միացել է հրաժարականի դիմում գրողների շքերթին՝ նշելով, որ ուզում է առաջ ընկնել պաշտոնանկությունների շարքից։ Նա նաև նշել է, թե ԲԴԽ նախագահի պաշտոնը թունավոր է։ Անդրեասյանին ընտրել է ԱԺ-ն, եթե Փաշինյանն իր նշանակած պաշտոնյաներին ազատման դիմումներ գրելու ցուցումներ է տալիս, ինչը կարող է որևէ բացատրություն ունենալ, ապա մտահոգիչ են դատական իշխանության վրա վարչապետի ճնշումները։ ՔՊ-ականներն այստեղ խնդրահարույց ոչինչ չեն տեսնում։

Փոփոխություններից զերծ չի մնա նաև խորհրդարանը․ ՔՊ-ում Հովիկ Աղազարյանին ու Նարեկ Զեյնալյանին առնչվող կարգապահական վարույթ կա։ Նրանք աչքի են ընկել՝ Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած լսումների ժամանակ Արգիշտի Քյարամյանի հետ լեզվակռվի մեջ մտնելով։ Պատգամավորները մանդատները վայր կդնեն, եթե իշխող ուժը որոշում կայացնի։ Եթե ՔՊ-ն էլ որոշում չկայացնի, բայց Փաշինյանը պահանջի, ՔՊ-ականները սուսուփուս կհրաժարվեն մանդատներից։ Համենայն դեպս, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը վստահեցնում է։

ՔՊ-ական պատգամավորներն այսօր զուսպ էին թե՛ հարցերին պատասխանելու, թե՛ գնահատականներ հնչեցնլու առումով։ Լրագրողներին ամեն կերպ թիրախավորող Վահագն Ալեքսանյանը, օրինակ, հանդուրժում էր ընդդիմադիրների տված սուր ձևակերպումներից բխեցված հարցերը։

Ընդդիմադիրներն այս պաշտոնանկությունները համարում են առաջիկա ընտրությունների նախապատրաստական մեկնարկ։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չի բացառում՝ Փաշինյանը կցանկանա ճաղերի հետևում տեսնել նոր մարդկանց։

Ընդդիմադիր մեկ այլ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ հայտարարում է՝ Փաշինյանը ոչ թե խնդրել, այլ հեռանալու կոպիտ հրահանգ է տվել պաշտոնյաներին։

Առայժմ չկան անուններ, թե ովքեր են փոխարինելու հեռացված պաշտոնյաներին։ Նկատենք, որ Փաշինյանին հաջողվեց արդարադատության նախարար նշանակել մեկ ամսվա փնտրտուքից հետո միայն։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նարեկ Կիրակոսյան