Սրա վերջը եկե՞լ է. Փաշինյանի «խնդրանքից» հետո 6 բարձրաստիճան պաշտոնյա հրաժարականի դիմում է գրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 23:35
ԵՄ-ն ծրագրում է «քաղաքական առաքելություն» ուղարկել Վրաստան. Բորել
18.11.2024 | 23:30
Ռուսաստանի հավաքականը հնարավոր է չմասնակցի առաջիկա ԱԱ-ին
18.11.2024 | 23:26
Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
18.11.2024 | 23:11
Քանի դեռ ընտրությունները չեն անցկացվել, ոչ մի նոր բան չի կարող լինել՝ ոչ խորհրդարան, ոչ կառավարություն, ոչ նախագահական ընտրություններ․ Զուրաբիշվիլի 
18.11.2024 | 22:55
Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը խոշոր զորավարժություններ են անցկացնում Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի մասնակցությամբ
18.11.2024 | 22:43
Երևանում և 6 մարզում՝ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ
18.11.2024 | 22:30
Ադրբեջանի նավթագազային եկամուտները կնվազեն ավելի քան 441 մլն դոլարով․ ֆինանսների նախարար
18.11.2024 | 22:22
Բաքվում COP29-ի ընթացքում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել աշխատավարձի չվճարման համար
18.11.2024 | 22:17
«Nissan»-ը բախվել է էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
18.11.2024 | 22:04
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նավագնացային ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին իրանական զենք մատակարարելու համար
18.11.2024 | 21:52
Լավրովն ու Էրդողանը զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ
18.11.2024 | 21:37
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է
18.11.2024 | 21:24
ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար
18.11.2024 | 21:11
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին
18.11.2024 | 21:00
Պարո՛ն Փաշինյան, անընդունելի՛ է ոչնչացնել թիմակիցներին․ սա դաս է նաև Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի համար․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իմ համբերության բաժակը լցվել է… սրա վերջն եկել է, ես ձեզ ուղիղ եմ ասում»․ Փաշինյանի այս ելույթից օրեր անց պարզվեց՝ մի քանի նախարարների ու առընթեր կառույցների ղեկավարների պաշտոնավարման վերջն իսկապես եկել է։ Կիրակի երեկոյից տարածվող ոչ պաշտոնական տեղեկություններն այսօր առավոտյան հաստատեց ինքը՝ վարչապետը, ֆեյսբուքում գրելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ինքն է խնդրել թողնել զբաղեցրած պաշտոնները։

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյան, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյան, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյան, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյան, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյան․ թեև այս պաշտոնյաներից որևէ մեկն իր ուղերձում չի նշում զանգվածային հրաժարականների պատճառները, բայց ինչպես Կառավարության նիստին, այնպես էլ այսօրվա ֆեյսբուքյան գրառման մեջ Փաշինյանը նշել է՝ խնդիրը համակարգային է։

Ըստ Փաշինյանի՝ արդյունքներ կա՛մ չկան, կա՛մ բավարար չեն, ինչն էլ հանգեցրեց  նման կտրուկ քայլի։ Փաստորեն, վարչապետը չխնայեց նաև մանկության ընկերոջը՝ Վահե Ղազարյանին։ Այս պաշտոնին նա նշանակվել էր նախորդ տարեսկզբին։ Մինչ այդ, Ղազարյանը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, ինչից հետո սկսեց կառավարել վերստեղծված Ներքին գործերի նախարարությունը։

Իշխանափոխությունից հետո Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հատուկ քննչական ծառայության պետ, իսկ դրա լուծարումից հետո՝ 2021-ի սեպտեմբերին, ընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Ըստ ամենայնի, այսքան երկար պաշտոնին մնալը պետք է որ խոսեր Փաշինյանի՝ կառույցի ղեկավարի աշխատանքից գոհ լինելու հանգամանքի մասին, սակայն օրեր առաջ Կոմիտեի ձևավորման 3-ամյակի առթիվ ունեցած ելույթում վարչապետն անթաքույց դժգոհություն հայտնեց։

Ընդամենը 3 տարվա ընթացքում ՀՀ ամենապատասխանատու մի քանի պաշտոններ զբաղեցրած 33-ամյա Արգիշտի Քյարամյանը վերջին շրջանում աղմկահարույց միջադեպերի մասնակից էր դարձել։  Մեկ ամիս առաջ Ազգային ժողովում ՔԿ նախագահը սկզբում սուր ելույթ ունեցավ, ինչին հաջորդեց թեժ լեզվակռիվը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

Այս միջադեպն այդ պահին թեև էական հետևանքներ չունեցան, սակայն սկսեցին շրջանառվել Քյարամյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը։ Նշենք, որ Քյարամյանը պետական համակարգում ծառայությունը սկսել է ՊՎԾ ղեկավարի օգնականի պաշտոնից, հետո նշանակվել ՔԿ նախագահի տեղակալ, ապա՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, ինչից հետո ստանձնել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ 2020-ին նախ նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ, իսկ 2021-ի հուլիսից զբաղեցրել արդեն Կոմիտեի նախագահի պաշտոնը։

Այսօր վաղ առավոտյան իր հրաժարականի մասին հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։  Թեև նրա անունը երեկ երեկոյան շրջանառվող պաշտոնանկությունների ցուցակում չկար, սակայն ԲԴԽ նախագահի ազատման մասին խոսակցություններ դեռ ամիսներ առաջ կային, ինչին ի պատասխան նա պարբերաբար հակադարձում էր՝ հայտարարելով՝ շարունակելու է պաշտոնավարել մինչև 2027 թվականի հոկտեմբեր՝ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը։

Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ դեռևս արդարադատության նախարար աշխատելու ժամանակ աշխատասենյակում կախված Նիկոլ Փաշինյանի նկարին նայելիս ազնվության և անաչառության մասին հիշող Անդրեասյանն այսօրվա ուղերձում այդպես էլ չպարզաբանեց իր քայլը։

«Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել»,- գրել է նա։

2018-ի փողոցային պայքարի օրերից Փաշինյանի համախոհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Գնել Սանոսյանը սկզբում զբաղեցրել է բնապահպանության փոխնախարարի պաշտոնը, ապա 3 տարի ղեկավարել Տավուշի մարզը, իսկ 2021-ի օգոստոսից նշանակվել ՏԿԵ նախարար։ Կառավարության վերջին նիստում Փաշինյանը նախարարության ներկայացուցիչներին մեղադրել էր իրեն սխալ զեկուցելու համար։ Մասնավորապես, Փաշինյանը նիստում պատմեց, որ Արմավիր-Գյումրի ճանապարհով ընթանալիս հարցրել է՝ արդյո՞ք ամբողջ ճանապարհն է այսքան լավ վիճակում, ինչին դրական պատասխան են տվել, ինքն էլ ճանապարհը նկարել և տեղադրել է ֆեյսբուքյան էջում համապատասխան գրառմամբ, ինչից հետո քաղաքացիներն իրեն մեղադրել են լկտի սուտ տարածելու մեջ։

2021-ից ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցնող Բադասյանը հրաժարականի ուղերձում շնորհակալություն է հայտնել Փաշինյանին ու հարկ վճարողներին՝ վստահություն հայտնելով, որ իր կատարած աշխատանքը կտա իր արդյունքները, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի հարկ վճարելու կարևորությունը պետության կայացման գործում։ Բադասյանը 2019-21 թվականներին զբաղեցրել էր արդարադատության նախարարի պաշտոնը, իսկ մինչ այդ աշխատել որպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։

Արդյո՞ք հրաժարական ներկայացրած բարձրաստիճան 6 պաշտոնյաներն այլ պաշտոններ կստանան, այս պահին դեռևս պարզ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան