Գլխավոր դատախազին հրաժարականի պահանջ չի ներկայացվել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Դատական, իրավական, ուժային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է։ Ձեզ ուղիղ բոլորիդ ասում եմ։ Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ։ Գալիս եմ Ձեր միջոցառումներին, ելույթ ունենում, ասում, խոսում, դուք էլ ծափ եք տալիս, թողնում, գնում եմ, հետո հաջորդ տարի գալիս, նույն ելույթն եմ ունենում, ավելի ուժեղ եք ծափ տալիս, էլի թողնում, գնում եմ։ Ո՞վ ա ում ձեռ առնում, ուզում եմ հասկանամ, ո՞վ ա ում ձեռ առնում. սրա վերջը եկել ա, ես ուղիղ եմ ուզում ասեմ». կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից 4 օր անց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել։

«Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում և սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։ Միևնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում և շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման և իմ խնդրանքի ըմբռնման համար»,- հրաժարականներից հետո հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանը։

Իրավապահ համակարգի ղեկավարներից, փաստորեն, միայն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու Գլխավոր Դատախազ Աննա Վարդապետյանն են, որ հրաժարական չեն ներկայացրել։ Դատախազությունը օրենքով սահմանված կարգով ուսումնասիրություն է իրականացնում ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում բռնագանձման հայց ուղարկում դատարան, նաև հսկողություն է իրականացնում մինչդատական վարույթների օրինականության նկատմամբ։ Այս դեպքում հարց է առաջանում՝ քննչական մարմինների աշխատանքից դժգոհող վարչապետն արդյո՞ք գոհ է Գլխավոր դատախազի աշխատանքից, որի ղեկավարած կառույցն է հսկողություն իրականացնում այն մարմինների աշխատանքի նկատմամբ, որոնցից դժգոհ է։

Գլխավոր դատախազը հրաժարականի դիմում ներկայացնելու պահանջ ստացե՞լ է, Դատախազությունից Factor.am-ի հարցին կարճ պատասխանեցին՝ ո՛չ, չի ստացել։

ԱԱԾ ղեկավարի աշխատանքից գոհ է վարչապետը, թե ոչ, մեզ հայտնի չէ․ ԱԱԾ-ից խնդրել ենք մեկնաբանել, թե արդյո՞ք Արմեն Աբազյանը հորդոր չի ստացել պաշտոնից հրաժարվելու մասին, սակայն դեռևս պատասխան չենք ստացել։

 

Արաքս Մամուլյան