Անընդունելի է․ Կրեմլը՝ ռուս-ուկրաինական պատերազմի սառեցման Էրդողանի ծրագրի մասին

Լուրեր

09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի համար անընդունելի է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը» առաջնագծի երկայնքով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա այսպես է մեկնաբանել տեղեկություններն այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20-ի գագաթնաժողովում առաջարկելու է սառեցնել Ուկրաինայի հակամարտությունը ներկայիս ճակատային գծի երկայնքով:

«Ռազմական շփման գծի երկայնքով  «սառեցման» ինչ-որ տարբերակ, իհարկե, անընդունելի է ռուսական կողմի համար։ Տվյալ դեպքում նախագահ Պուտինի կողմից ձևակերպված հունիսյան պայմանները լիովին պահպանում են իրենց արդիականությունը։ Դա այն է, ինչ պետք է անել, որպեսզի ռազմական գործողություննրը դադարեցվեն»,- ասել է Պեսկովը։

Հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր չորս պայման Կիևի հետ բանակցությունների համար, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից և Նովոռոսիայից, Կիևի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը։ Ըստ Պուտինի՝ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Ուկրաինայի համար չեզոք  կարգավիճակը և Արևմուտքի բոլոր պատժամիջոցների վերացումը։

Հիշեցնենք՝ Bloomberg-ը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է նոյեմբերի 18-ին Ռիո դե Ժանեյրոյում G20-ի ղեկավարների հանդիպմանը ներկայացնել ռուս-ուկրաինական պատերազմը ներկա պայմաններում սառեցնելու իր առաջարկը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի