Le Figaro-ն հեռացրել է տեղեկությունն այն մասին, որ Ֆրանսիան և Բրիտանիան Կիևին թույլատրել են հեռահար հրթիռներ արձակել ՌԴ-ի ուղղությամբ

Լուրեր

20.11.2026 | 18:07
Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ. Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:01
Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների 66 տեղամասային կենտրոնում սանհանգույց չկա, 29-ի դեպքում տվյալները բացակայում են․ ՀՔԱՎ
20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
20.11.2026 | 17:50
Եթե այս օրենքն էլ ընդունվի, ամեն տարի առնվազն մոտ 100 քաղաքացի ազատվելու է ծառայությունից. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:45
Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
20.11.2026 | 17:37
Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին
20.11.2026 | 17:30
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:22
MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
20.11.2026 | 17:10
Այսօրվանից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը․ պարեկները ուժեղացված հսկողություն կիրականացնեն
20.11.2026 | 16:58
Իրանից Հայաստան եկած երկու բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ․ բյուջե չի վճարվել 96 մլն դրամի հարկ
20.11.2026 | 16:43
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:34
Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Բոլորը

Ֆրանսիական Le Figaro-ն, որը նախօրեին հայտնել էր, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան թույլատրել են օգտագործել իրենց հրթիռները Ռուսաստանի տարածքի խորքը հարվածելու համար, հեռացրել է հրապարակումը։ Դրան ուշադրություն են դարձրել ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական լրատվամիջոցները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Խոսքը հեռահար SCALP և Storm Shadow հրթիռների մասին է։

Le Figaro-ի հոդվածը նվիրված էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշմանը՝ վերացնել ամերիկյան հեռահար ATACMS հրթիռների կիրառման արգելքը Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար, ինչի մասին առաջինը հայտնել է ամերիկյան The New York Times-ը։

Ուկրաինական ТСН-ն նշում է, թե ինչ բովանդակություն ունի այժմ ֆրանսիական  լրատվամիջոցի հրապարակումը․ «Աշխատակազմերում արդեն բանավեճեր էին ծավալվում ռուսական տարածքի դեմ արևմտյան հրթիռների կիրառման թույլտվության շուրջ: Էմանուել Մակրոնը դրա օգտին արտահայտվել է 2024 թվականի մայիսին Գերմանիա կատարած պետական ​​այցի ժամանակ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի