Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ

Լուրեր

08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտմանը։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում կրկին լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպք է տեղի ունեցել։ Երբ «Հրապարակ» օրաթերթի թղթակից Լուսինե Շահվերդյանը փորձել է մեկնաբանություն վերցնել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից, մոտակայքում գտնվող ՊՊԾ աշխատակիցը որոշել է, որ պաշտոնյան չի ուզում շարունակել զրույցը, և բռնելով լրագրողի ձեռքը՝ մի կողմ է քաշել նրան։ Ընդ որում՝ դա արել է այնպես, որ Լուսինե Շահվերդյանի ձեռքի վրա կապտուկ է առաջացել։ Փաստը տեսագրված է և առկա է համացանցում։

Սա առաջին դեպքը չէ, երբ անվտանգության ծառայողները՝ առերևույթ ինքնիրավչություն են դրսևորում և խոչընդոտում խորհրդարանում հավատարմագրված լրագրողների օրինական գործունեությունը։ Ամենացցուն օրինակներից է՝ երբ նիստերի դահլիճում իրավիճակը թեժանում է, և պատգամավորները ձեռնամարտի են անցնում, ՊՊԾ աշխատակիցները ներխուժում են մամուլի օթյակ, ստիպում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին դուրս գալ այնտեղից և դադարեցնել նկարահանումները։ Արձանագրված են նաև մի շարք այլ նման դեպքեր։

Ինչ վերաբերում է «Հրապարակի» թղթակցի նկատմամբ կիրառված բռնությանը, ապա առնվազն անհասկանալի են մնում ՊՊԾ աշխատակցի գործողությունների շարժառիթները․ ինչո՞ւ է ծառայողը միջամտում լրագրողի և նախարարի զրույցին, եթե վերջիններից ոչ մեկը նրա «օգնության» կարիքը չի ունեցել և նրան չի դիմել, ո՞վ է թույլ տվել, որ այդ ծառայողն ականջ դնի լրագրողի և նախարարի խոսակցությանը, և վերջապես ո՞վ է նրան իրավունք տվել որոշելու, թե ԱԺ-ում հավատարմագրված թղթակիցը որ հարցից հետո պետք է ուժի գործադրմամբ հեռացվի զրուցակցից։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում խորհրդարանում լրագրողի աշխատանքի խոչընդոտման հերթական փաստի կապակցությամբ, խստորեն դատապարտում ենք նրա հանդեպ կիրառված բռնությունը և պահանջում ենք․

– ՊՊԾ-ից՝ անհապաղ նախաձեռնել ծառայողական քննություն անվտանգության այն աշխատակցի կամ աշխատակիցների նկատմամբ, որոնք առնչություն են ունեցել տվյալ միջադեպին և առերևույթ չարաշահել են իրենց լիազորությունները,

– ԱԺ ղեկավարությունից՝ աշխատանք տանել ՊՊԾ-ի հետ և միջոցներ ձեռնարկել, որպեսզի անվտանգության աշխատակիցներն իրենց գործառույթներն իրականացնելիս չհատեն թույլատրելիի սահմանները և չխոչընդոտեն լրագրողների օրինական գործունեությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»։