Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը փոխանցվել են

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցները և համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցները երեկ աշխատավարձ են ստացել։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Հիշեցնենք՝ Գյումրին հոկտեմբերի 28-ից մնացել է առանց համայնքային իշխանության։ Այդ օրը հրաժարական են տվել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, տեղակալները, խորհրդականներն ու օգնականները, ինչպես նաև ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամները։ Սա աննախադեպ իրավիճակ է Գյումրու կառավարման համակարգում։ Քաղաքում ստեղծվել էին աղբահանության, համայնքային աշխատողների աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ։

Ի վերջո, աշխատակիցներին աշխատավարձ են տվել քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստի կողմից համապատասխան փաստատթղթերը ստորագրելուց հետ։ Նրան այդ լիազորությունը Ֆինանսների նախարարությունն է տվել։
Նշենք, որ Գյումրիի կառավարումը ստանձնած «Բալասանյան դաշինքն» ու արդեն նախկին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը որևէ բացատրություն չեն ներկայացրել անսպասելի հրաժարականի վերաբերյալ։ Մինչ այս, սակայն, երկու ուշագրավ իրադարձություն էր տեղի ունեցել․ ավելի վաղ ՔՊ-ն խզել էր դաշինքի հետ համագործակցության կոալիցիան, իսկ վերջերս հայտնի դարձավ, որ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու ընտանիքի որոշ անդամներ անցնում են քրեական գործերով։ Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, նա, սակայն, ԱՄՆ-ում է։ Կալանավորվել, ապա ազատ էին արձակվել նրա որդին՝ Խաչատուր Բալասանյանը և փեսան՝ Ռուբեն Սանոյանը։
Իշխող ՔՊ-ն էլ ստեղծված իրավիճակում ցանկանում է նոր ընտրություններ անել։ Նախնական տվյալներով թեկնածուն ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, բայց ՔՊ-ում ոչ բոլորն են հաշտ այս մտքի հետ։

Նարեկ Կիրակոսյան