ՀԴԲ-ն ձերբակալել է սեպտեմբերի 11-ի նմանությամբ ահաբեկչություն ծրագրած տղամարդու

Լուրեր

09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հայտարարել է Թեխասի բնակիչ Անաս Սաիդին ձերբակալելու մասին։ Նա մեղադրվում է Իսլամական պետության անդամներին իր տունն ապաստան տրամադրելու և ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ։

ՀԴԲ-ի զեկույցի համաձայն՝ նաս Սաիդը ձերբակալվել է նոյեմբերի 8-ին։ Նրա տանը և մեքենայում խուզարկություններ են կատարվել, իրավապահները զննել են նաև նրա հեռախոսը։ Associated Press-ը (AP) հաղորդում է, որ դատավարությունը սկսվել է այսօր՝ նոյեմբերի 15-ին։

Դատական փաստաթղթերում, ըստ AP-ի, ասվում է, որ Անաս Սաիդն ԻՊ-ի գործունեությունը շարունակելու կոչեր է տեսագրել: Դրանցում նա նաև նշել է, որ ցանկանում է մասնակցել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նման հարձակմանը։

Ըստ դատախազների՝ ամբաստանյալը սովորել է պայթուցիկներ պատրաստել և բջջային հեռախոսները հեռակառավարվող պայթուցիչների վերածել: Մեղադրյալը ծրագրել էր ահաբեկչություն իրականացնել Հյուսթոն քաղաքում։ Անաս Սաիդին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում և 250 հազար դոլար տուգանք: Նա չի ընդունում մեղքը։

AP-ն պարզաբանում է, որ Սաիդը ծնունդով Լիբանանից է։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի