Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գրություն է հրապարակել, որով տեղեկացնում է, որ նախարարությունը ակտիվ աշխատանքներ է տանում Սևանա լճում եզակի և էնդեմիկ համարվող Սևանի Կողակ ձկնատեսակի պոպուլյացիան վերականգնելու ուղղությամբ։

Սևանի կողակը (Capoeta capoeta sevangi de Filippi, 1865) պատկանում է ծածանազգի ձկների ընտանիքին և հանդիսանում է Սևանա լճի էկոհամակարգի համար առանցքային դեր ունեցող ձկնատեսակ: Այս ձկնատեսակը ներկայումս գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում՝ որպես խոցելի ենթատեսակ:

«Սևանի կողակի պաշարների նվազման հիմնական պատճառները կապված են բնական վերարտադրության պայմանների վատթարացման, նոր տեսակների ներթափանցման և ձկնագողության հետ: Այնուամենայնիվ, Սևանի կողակի էկոլոգիական նշանակությունը Սևանա լճի էկոհամակարգում մեծ է, և դրա պաշարների ավելացումը կարող է դրական ազդեցություն ունենալ լճի էկոհամակարգի կայունության վրա՝ մասնավորապես մեղմացնելով լճի «ծաղկման», էվտրոֆացման գործընթացը:

Սևանի կողակի պաշարների վերականգնման գործընթացի շրջանակում նախատեսում ենք իրականացնել միջոցառումներ՝ ծավալելով մայրական կազմի հավաք և գենոֆոնդի ձևավորում՝ անազատ կամ կիսաազատ պայմաններում:

Այստեղ արդեն իսկ հաջողություն ենք գրանցել․ հավաքվել են Սևանի կողակի շուրջ 2000 ծնողական կազմի առանձնյակներ:
Շրջակա Միջավայրի Նախարարության միջնորդությամբ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայքում գտնվող «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան աճեցման գործարանում իրականացվում են նաև կողակի վերարտադրությանը և պաշարների վերականգնմանը ուղղված այլ աշխատանքներ:

• Մասնավորապես, արդեն վերակառուցվել են 4 բացօթյա ավազաններ՝ ընդհանուր մակերեսով 600 մ²:
• Իրականացվել է Սևանի կողակի բնական լճակային համակարգում վերարտադրության փորձ, իսկ այժմ կատարվում են ինկուբացիոն համակարգերի ձեռքբերման և վերազինման աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտել 2025 թվականին, որից հետո կմեկնարկենք այս ձկնատեսակի արհեստական վերարատադրության բուն գործընթացը»,- ասված է նախարարի տարածած գրության մեջ։