Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գիտնականների

Լուրեր

09.09.2026 | 12:45
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 14-ին խորհրդարանում հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում ԱՄՆ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Էստոնիայից Հայաստան ժամանած մի խումբ հայտնի գիտնականների:

«Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային ֆորումը միտված է համաշխարհային առաջատար կազմակերպությունների եւ քաղաքականություն կերտողների կողմից ներկայացնելու ու քննարկելու միկրոէլեկտրոնիկայի մի շարք ուղղությունների զարգացման միտումները եւ տեսլականը»,- ասված է ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ Հայաստանում գործունեություն ծավալող միկրոէլեկտրոնիկայի ոլորտի հինգ միջազգային ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ աշխարհի առաջատար երկրների՝ ոլորտը ներկայացնող մասնագետները ֆորումի շրջանակում հանդես են եկել շնորհանդեսներով:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է Հայաստանում նմանատիպ ֆորումների անցկացումը: Հյուրերի խնդրանքով նա ներկայացրել է ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության ու տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործունեությունը, դերն ու նշանակությունը: ԱԺ փոխնախագահը խոսել է մեր երկրում գիտությանը հատկացվող ֆինանսական միջոցների աճի մասին: Նշվել է, որ Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի կարեւորությունն ընդգծվում է այնպիսի խոշոր միջազգային ընկերությունների ներկայությամբ, ինչպիսիք են Synopsys Armenia-ն, Siemens-ը, Nvidia-ն, AMD-ն, Microchip Technology-ն եւ CISCO-ն: Գլոբալ ընկերությունների այս կենտրոնացումն առանձնահատուկ նշանակություն ունի տարածաշրջանի համար:

Խորհրդարան այցելած գիտնականները բարձր են գնահատել Հայաստանի գիտական ներուժը:

Հանդիպման վերջում անվանի գիտնականները շրջել են խորհրդարանի շենքում: