Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «մոլորեցնում է միջազգային հանրությանը»

Լուրեր

09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այլ նպատակի չեն ծառայում, քան միջազգային հանրությանը մոլորեցնելը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը COP29-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում։

«ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի արձագանքում քայլ առ քայլ մատնանշվում է հայկական կողմի հայտարարության անհիմն լինելը»,- հավելել է նա։

Անդրադառնալով մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը՝ Բայրամովն ասել է, որ բանակցային գործընթացը կազմված է երկու բաղադրիչից։

«Դրանցից մեկը ֆիզիկական շփումն է, և դա կարևոր է։ Ներկայում ադրբեջանական պատվիրակության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է COP-ի վրա: Այդ պատճառով մինչև դեկտեմբեր հնարավոր չէ դեմ առ դեմ հանդիպումներ անցկացնել։ Դեկտեմբերին կամ հունվարին՝ այլ հարց է։ Կոնկրետ պայմանավորվածություն այս հարցում դեռևս չկա։ Բացի դեմ առ դեմ հանդիպումներից՝ փաստաթղթի վրա աշխատանքները շարունակվում են»,- հավելել է նա:

Խոսելով հաղորդակցությունների բացման համար պայմանավորվածությունների վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին՝ Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ։

«Երեքուկես տարվա քննարկումներից հետո «ձեռք բերված պայմանավորվածություն» արտահայտությունը համարում ենք ուշացած։ Այս պայմանավորվածությունը պետք է վաղուց ձեռք բերված լիներ։ Եթե ​​այս հարցում դեռ պաշտոնական փաստաթուղթ չկա, եթե Հայաստանն այս ուղղությամբ աշխատանքներ չի սկսել, ապա դեռ բաց հարցեր կան։ Իսկ Ադրբեջանի տարածքում երկար ժամանակ արագ տեմպերով աշխատանքներ են տարվում տրանսպորտային և հաղորդակցությունների ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ, որն առաջիկայում կհասցվի Հայաստանի հետ սահմանին»,- հայտարարել է Բայրամովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի