Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանին․The New York Times

Լուրեր

18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
18.07.2026 | 12:34
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
18.07.2026 | 12:16
Թմրամիջոցներից մինչև կեղծ վարորդական վկայականներ․ Պարեկային ծառայությունը ներկայացրել է կիսամյակային ցուցանիշները
18.07.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբ
18.07.2026 | 11:33
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
18.07.2026 | 11:18
Նավթի գներն աճել են
18.07.2026 | 10:51
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը
18.07.2026 | 10:28
Լարսը բաց է
18.07.2026 | 10:10
Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի սահմանը մի շարք օրերի գերազանցվել է
17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
Բոլորը

Իլոն Մասկը՝ աշխարհի ամենահարուստ մարդը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակիցը, երկուշաբթի օրը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանի հետ։ Այս մասին  հայտնում է The  New York Times-ը՝ վկայակոչելով իրանցի երկու պաշտոնյաների, փոխանցում է CNN-ը։

NYT-ը, վկայակոչելով իրանցի պաշտոնյաներին, հայտնում է, որ Մասկի և Իրանի բանագնաց Ամիր Սաիդ Իրավանիի հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում գաղտնի վայրում և տևել է ավելի քան մեկ ժամ։ Աղբյուրը նկարագրել է, որ քննարկումը կենտրոնացած է եղել երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու վրա:

CNN-ը մեկնաբանությունների համար դիմել է Մասկի և Թրամփի անցումային թիմին: ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հրաժարվել է մեկնաբանություններից:

ՄԱԿ-ում Բայդենի վարչակազմի պաշտոնյաները ծանուցված չեն եղել հանդիպման անցկացման մասին և դեռևս չեն ստացել անկախ հաստատում, որ այն կայացել է: Այս մասին CNN-ին ասել է ամերիկացի պաշտոնյան:

Թրամփը  ավելի վաղ հայտարարել էր, որ Մասկը և Վիվեկ Ռամասվամին ղեկավարելու են նորաստեղծ՝ «Կառավարության արդյունավետության դեպարտամենտը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի