Փարիզի դատախազությունը պահանջում է Մարին Լը Պենին 5 տարվա ազատազրկման դատապարտել

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Փարիզի դատախազությունը պահանջում է «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին դատապարտել 5 տարվա ազատազրկման, որից երեքը՝ պայմանական, կապված Եվրախորհրդարանի միջոցների օգտագործման ոչ պատշաճ հետաքննության գործի հետ, գրում է BFMTV-ն, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Եթե դատարանը համաձայնի մեղադրանքների հետ, 56-ամյա Լը Պենը չի կարողանա մասնակցել 2027 թվականին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, քանի որ նրան կարգելեն նույն ժամկետով պետական ​​պաշտոններ զբաղեցնել։ Դատախազները նաև պնդում են, որ կուսակցությունը տուգանվի երկու միլիոն եվրոյով։

Նախկինում աջ քաղաքական գործիչն արդեն դատապարտվել էր 330 հազար եվրո տուգանքի, որը պետք է վճարվեր Եվրախորհրդարանին։ Դատախազությունը պահանջում էր անհապաղ ուժի մեջ մտցնել պետական ​​պաշտոններ զբաղեցնելու արգելքը, նույնիսկ եթե փաստաբանները վերաքննիչ բողոք ներկայացնեն։

Ինքը՝ Լը Պենը, մեղադրել է դատախազներին «ֆրանսիացիներին իրենց ցանկությամբ քվեարկելու հնարավորությունից զրկելու» մեջ։

«Ես բացարձակ զգացողություն չունեմ, որ թույլ եմ տվել ամենափոքր խախտումը կամ ամենափոքր անօրինական գործողությունը»,- ասել է նա։

Լը Պենի ղեկավարած կուսակցության նկատմամբ գործը Փարիզի դատարանում սկսվել է սեպտեմբերի 30-ին։ Լը Պենը և կուսակցական ավելի քան 20 ներկայացուցիչներ մեղադրվում են ԵՄ-ի միջոցները յուրացնելու և կուսակցության գաղտնի ֆինանսավորման մեջ։ Այս մեղադրանքով առավելագույն պատիժը մինչև տասը տարվա ազատազրկումն է։ Ընդհանուր վնասը գնահատվում է գրեթե 7 միլիոն եվրո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի