Ղազախստանում քրգործ է հարուցվել կնոջ սպանության համար 24 տարով ազատազրկված նախկին նախարարի՝ «բանտից փախուստի» մասին տեղեկություն տարածելու համար

Լուրեր

09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
Բոլորը

Ղազախստանում քրեական գործ է հարուցվել էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևի՝ բանտից փախուստի մասին կեղծ տեղեկությունների տարածման փաստով, որը 24 տարվա ազատազրկման է դատապարտվել իր քաղաքացիական կնոջ՝ Սալթանատ Նուկենովայի սպանության համար։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը՝ Քրեակատարողական համակարգի կոմիտեին հղումով։

Current time-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Airan ալիքի հեղինակները փորձել էին պարզել, թե որ գաղութում է պահվում Բիշիմբաևը, և հարցազրույց վերցնել նրանից։ Նրանք գնացել էին Արշալը գյուղի գաղութ, որտեղ, ըստ ավելի վաղ ստացված տեղեկությունների, նախկին պաշտոնյան կրում էր պատիժը։ Բանտում, սակայն, լրագրողներին ասել են, որ նա այնտեղ չէ։

Ստեպնոգորսկում գտնվող մեկ այլ գաղութից չի հաջողվել տեղեկություններ ստանալ նախկին նախարարի մասին։ Դրանից հետո ռուսական Տելեգրամ-ալիքներում սկսել են հայտնվել Բիշիմբաևի «փախուստի» և «անհետանալու» մասին հաղորդագրությունները։

Ղազախստանի քրեական հետախուզության կոմիտեն և ներքին գործերի նախարարությունը հայտարարել են, որ կեղծ տեղեկություններ տարածելու համար մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Բիշիմբաևը, ըստ գերատեսչությունների, պատիժը կրում է առավելագույնս խիստ անվտանգության հաստատությունում (խիստ ռեժիմի գաղութում):

Բիշիմբաևի փաստաբան Էրլան Գազիմժանովը Tengrinews-ին հայտնել է, որ իր պաշտպանյալը պատիժը կրում է Ստեպնոգորսկի խիստ անվտանգության հաստատությունում։

«Նա նույն պայմաններում է, ինչ բոլորը։ Սովորական պայմաններում, ոչ մի արտոնություն չկա»,- ասել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ ինքը միակն է, որն այցելում է Բիշիմբաևին գաղութում։

Airan յութուբյան ալիքի գլխավոր խմբագիր Նուրգալի Կարաբաևը հայտնել է, որ ո՛չ քրեական հետախուզության վարչության, ո՛չ էլ ՆԳՆ ներկայացուցիչներն իրենց չեն տեղեկացրել որևէ գործի հարուցման մասին։

«Մենք չգիտենք, թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, ոչինչ չենք կարող ասել»,- ասել է Կարաբաևը։

Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևն այս տարվա մայիսին դատապարտվել էր 24 տարվա ազատազրկման՝ Սալթանատ Նուկենովայի ծայրահեղ դաժանությամբ սպանության և խոշտանգումների համար։ Հանցագործությունը թաքցնելուն նպաստելու մեջ մեղադրվող Բիշիմբաևի զարմիկ Բակիժան Բայժանովն էլ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։

Սեպտեմբերին դատարանը Կուանդիկ Բիշիմբաևին պարտավորեցրել էր Նուկենովայի եղբորը՝ Այթբեկ Ամանգելդիին բարոյական վնասի փոխհատուցում վճարել 10 միլիոն տենգեի (20,8 հազար դոլար) չափով, ինչպես նաև 6,9 միլիոն տենգեի չափով (14,3 հազար դոլար) հոգալ դատավարության ծախսերը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի